Պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարբեր կազմակերպությունների վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանն ու Կենտրոն հեռուստաընկերության «Ես կամ» հաղորդման պրոդյուսեր, հեղինակ-սցենարիստ Ջավահիր Եղիկյանը նշել են իրենց որդու 1-ամյակը։
Համացանցում հայտնվել են բացառիկ կադրեր կրտսեր Վիկի ծննդյան արարողությունից, որի ժամանակ տեղի է ունեցել նաև ատամհատիկի արարողությունը։ Ի դեպ, հենց Ջավահիրի ցանկությամբ են երեխային անվանել են հոր՝ Վախթանգ Դարչինյանի երկրորդ անունով՝ Վիկ:
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին: Հավելենք, որ Վիկ Դարչինյանը նախորդ ամուսնությունից ունի երկու որդի:
Վիկ Դարչինյանի նախկին կինն ազգությամբ ռուս Օլգան է: Ընտանիքն ապրում էր Ավստրալիայում: Վերջին տարիներին Վիկ Դարչինյանը գտնվում էր ԱՄՆ-ում: Առաջին ամուսնությունից, ընտանիքից պրոֆեսիոնալ բնռցքամարտիկը գրեթե չի խոսել, սոցցանցերում լուսանկարներով չի կիսվել:
Ներկայումս մարզիկը և կինն ապրում են Հայաստանում։