Իմ սեր, իմ կյանք, իմ ամեն ինչ․․․ Տաթևիկ Ադումյանից նման սիրո խոստովանություն դեռ չէիք տեսել․ նա ամուսնության 12-ամյակի առիթով հուզիչ կադրեր է հրապարակել (տեսանյութ)

  • Jul 05, 2022

Դերասանուհի Տաթևիկ Ադումյանն ամուսնության 12-ամյակի կապակցությամբ ռոմանտիկ հրապարակումներ է արել։  Դրա նա կցել է Սիրուշոյի «Ես ու դու» երգից հատված։ Դերասանուհին նաև հեշտեգներով ավելացրել է հետևյալը․ «Իմ սեր, իմ կյանք, իմ ամեն ինչ, իմ ամուսին»։

Հավելենք, որ վերջին շրջանում Տաթևիկն ամուսնու մասնակցությամբ հաճախ է հրապարակումներ անում։ Նրանք հաճախ են ճանապարհորդում։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Տաթևիկը նշել էր  իր երեսունամյա հոբելյանը։ Դերասանուհին ծննդյան օրը նշում էր ընկերների ու ընտանիքի անդամների հետ։ Վերջիններիս ինստագրամյան սթորիներից պարզ է8 դարձել, որ ամուսինն անակնկալ է արել Տաթևիկին՝ նրան մեքենա նվիրելով:

Դերասանուհին անակնկալի է եկել և հուզվել ամուսնու արարքից: Ինստագրամյան հարթակում նաև տեսանյութ է հայտնվել, որում Տաթևիկն արտասվում է ամուսնու հետ պարելիս:

Նշենք, որ Տաթևիկի անձնական կյանքը մշտապես հետաքրքրել է հայ հանրությանը:Տևական ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ դերասանուհին ամուսնալուծվել է, սակայն ժամանակը ցույց տվեց, որ դա իրականությանը չի համապատասխանում:

 

Մեկնաբանություն

Որոնում