Մաշը Գոշից բաժանվելուց հետո գնալով գիրանում է (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 05, 2022

Բլոգեր Մաշը ներկայումս Եգիպտոսում է։ Մինչ նա, իր սովորության համաձայն, համարձակ լուսանկարներ կհրապարակի,  Starnews-ի աչքից չի վրիպել Մաշի՝ օրերս հրապարակած մեկ այլ լուսանկար, որից պարզ է դառնում, որ նա գնալով գիրանում է։

Ավելի վաղ ևս գրել էինք այդ մասին, սակայն տպավորություն է, որ Մաշի քաշը անդադար փոփոխման է ենթարկվում։ Չնայած դրան՝ Մաշը վերջերս տված հարցազրույց նշել էր, որ շատ գոհ է իր ներկայիս կամզվածքից՝ ոչ ցանկանում է նիհարել, ոչ էլ՝ գիրանալ։

Վերջերս բլոգեր Մաշը Look & Face հաղորդման  հյուրն էր: Նա իր կազմվածքից բացի խոսել էր նաև իր և Գոշի հարաբերությունների վերաբերյալ: Նրան հարց էին հնչեցրել տվյալ թեմայի վերաբերյալ։

Մաշը պատասխանել էր, որ երբեք չի խոսել իր անձնական կյանքի մասին, հիմա էլ չի պատրաստվում դա անել: «Գուցե կա, գուցե չկա, չգիտեմ»,-նշել էր բլոգերը: Մաշը նշել էր նաև, որ իր և Գոշի համատեղ նախագիծն այլևս չի լինելու:

Զրույցի ընթացում Մաշը նաև ակնարկել էր, որ ներկայումս ազատ է. «Քրոջս հետ խոսում էինք այն մասին, որ ոնց որ մեզ վրա մեղր քսած լինեն, սակայն սխալ մեղուներ են գալիս»: Նա նաև վերջին շրջանում պարբերաբար ներկայացնում է, թե ինչ ծաղիկներ է նվեր ստանում:

Մաշի խոսքով՝ անձնականի մասին կխոսի, երբ հասկանա, որ հանդիպել է արժանի մարդու, ում հետ որոշել է ամուսնանալ: Ի դեպ, Գոշը ևս չի սիրում խոսել իր անձնական կյանքի մասին։

Արդեն տեւական ժամանակ է, ինչ համացանցում քննարկվում է, որ Իննա Խոջամիրյանը եւ Գոշ Հակոբյանը սիրավեպ ունեն: Ավելին՝ վերջերս նրանք մասնակցում էին պրոդյուսեր Հարություն Մովսիսյանի հարսանիքին, որի ժամանակ համացանցում հայտնվել էր նրանց մտերմիկ լուսանկարը: Նկատելի էր նաեւ, որ նրանք նույն գույներն էին նախընտրել հագուստի մեջ:

Ի դեպ,  Starnews-ի աչքից չի վրիպել, որ Իննան մասնակցել է Գոշի մայրիկի ծննդյան  խնջույքին: Դատելով Իննայի հրապարակումից՝ բավական մտերիմ է Գոշի մայրիկի հետ: Նրանք ջերմորեն գրկախառնվում էին, իսկ ինստագրամյան սթորիին կից դերասանուհին գրել էր հետեւյալը. «Ծնունդդ շնորհավոր, գեղեցկուհի»:

Նշենք, որ Գոշի  այլ գործընկերներ ներկա չէին միջոցառմանը: Ի դեպ, Իննան այս տարի դառնալու է 27 տարեկան, իսկ Գոշը նրանից 2 տարի փոքր է: Հավելենք նաեւ, որ Իննան Զիրոյանից բաժանվելուց հետո նախընտրում է փակ պահել իր անձնական կյանքը: Ըստ Իննայի՝ անձնականը չհանրայնացնելը սովորել է նախկին սիրելիից՝ Հայկ Պետրոսյանից: Նրանք նշանադրված էին: Դերասանուհին վստահեցնում է, որ շատ շնորհակալ է այդ հարաբերությունների համար:

 

 

Մեկնաբանություն

Որոնում