Նաիրա ջան, ամոթ է, այդքան մի հպարտացիր, որ ծխում ես (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 05, 2022

Ներկայումս ամերիկաբնակ դերասանուհի Նաիրա Մովսիսյանն ինստագրամյան իր էջում հաճախ է հարց ու պատասխաններ կազմակերպում։ Այս անգամ նրա հետևորդներից մեկը հարցրել է՝ արդյո՞ք նա երբևէ ծխախոտ օգտագործել է։ Ըստ հետևորդի՝ նրա ձայնն է թույլ տալիս նման հարց տալ։

Նաիրան հպարտությամբ նշել է, որ ոչ միայն օգտագործել է, այլև օգտագործում է։ Ըստ նրա՝ ծխախոտը, սակայն, երբեք որևէ հատուկ ձևով չի ազդել իր ձայնի վրա։ Ի դեպ, ըստ Նաիրայի՝ նույնիսկ ակնոցով լինելու դեպքում իրեն ճանաչում են հենց ձայնի շնորհիվ։  Նաիրա ջան, գուցե, ծխելը հանցագործություն չէ, սակայն, երբ հանրային դեմք ես, ապա պետք է չմոռանաս, որ քեզ կարող են դիտել նաւև դեռահասներ, իսկ դու ի՞նչ օրինակ ես ծատռայում նրանց համար։ Հիմա կասես, որ անկեղծ ես, սակայն կարող էիր տվյալ հարցը շրջանցել և լսարանիդ հետ չկիսվիեր, որ ծխում ես։

Հավելենք, որ  Նաիրան բավական ակտիվ է համացանցում: Նա վերջերս  հերթական սկանդալային մեկնաբանությունն էր հրապարակել: Նաիրան հաճախ է հրապարակում իր հետեւորդների՝ իրեն ուղղված վիրավորական նամակները: Թերեւս, այս ձեւով դերասանուհին փորձում է պատժել նրանց:

Ավելի վաղ էլ Նաիրան հրապարակել էր մեկ այլ հետեւորդի նամակ, որում վերջինս վիրավորել է իրեն: Ստորեւ ներկայացնում ենք նամակի բովանդակությունը:«Յախք, չես զգում, որ տհաճ ու գարշելի ես: Մեկ էլ տղամարդու գող ես, ուրիշի մարդու: Մի բան էլ ասեմ՝ միշտ էլ կովիկ կմնաս, երբեք չես կարա նիհարես, դու անդուր մսի ու յուղի կտոր ես: Քեզ քիչ երեւակայի, մեկ ա ոռդ փեդ էլ մտցնես, նույն տհաճ գեշն ես»:

Նաիրան փորձել էր հրապարակմանը հումորով արձագանքել: Հավելենք, որ նախքան ԱՄՆ տեղափոխվելը  դերասանուհին նշում էր, որ ամուսնացել է: Չնայած խոստովանությանը՝ նրա շատ հետեւորդներ կարծել էին, թե խաբում է: Արդեն Միացյալ Նահանգներում Նաիրան «մոռացել» էր, որ ամուսնացած է՝ նշելով, որ եթե իր  անձնական կյանքում փոփոխություն լինի, ապա այդ մասին կտեղեկացնի լսարանին:

Հավելենք, որ Նաիրան  ԱՄՆ տեղափոխվելուց հետո դարձել է սննդաբան: Ավելին՝ մի քանի կգ նիհարելուց հետո Նաիրան, ով դեռ սլացիկ չէ, ձեռք է առնում գեր կանանց: Մենք հորդորել էինք Նաիրային չմոռանալ իր անցյալի մասին եւ չծաղրել մյուսներին:

Հավելենք նաեւ, որ դերասանուհին ԱՄՆ է մեկնել դստեր հետ: Նշենք, որ ըստ Նաիրայի՝ երեխայի հայրն որեւէ մասնակցություն չունի իրենց կյանքում:  Ի դեպ, նախորդ տարի, երբ դստերն ուղեկցում էր առաջին դասարան, Նաիրան սկանդալային հայտարարություն էր արել: «Սկսվեց առաջին քայլերն ու առաջին դասն ու գիտելիքի օրը …. Շնորհավորում եմ բալես և խոստանում, որ երբևէ քեզ մենակ չես զգա այս կյանքում, կքայլես առաջ և կուղղորդվես քո ուղեղով , ոչ հասարակության թելադրանքով։

Չեմ ուզում լինես գերազանցիկ, ուզում եմ խելացի լինես։Հ.Գ.Սարսափելի դժվար է էսպիսի օրերին բալիկիդ հետ մեն–մենակ քայլ անել, սարսափելի ա պատասխանել հարցերին երեխայի, որոնք չունես։ Կարևորը նա գիտի, որ այս կյանքում որպես ծնող ունի միմիայն ինձ, իսկ մնացածը վաղուց մահացել են և երկնքում են ։Նա ունի միմիայն մայրական կողմ `սիրող, պաշտող տատիկ և մայր ….

֊Մամա, բոլորը ունեն ստեղ մամա ու պապա, մենք ինչի ենք եկել….
Մնացած լարվածությունս արդեն էլ էական չէր…
Բալես, դու պապա չունես` մեռել ա…..
Ու սա սեպտեմբերի պայծառ 1-ն է»,- գրել էր Նաիրան:

 

 

 

Մեկնաբանություն

Որոնում