Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ հունվարի 22-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի հարսանիքն է: Պսակադրությունը տեղի է ունեցել Գեղարդում, ինչին հաջորդել է մեծ խնջույքը։
Ի դեպ, զույգն իր առաջին պարը նախընտրել էր պարել Հայկոյի երգի ներքո։
Պապիկյանի կինը՝ Արմինեն, նախկինում եղել է Տարածքային կառավարման նախարարության մամուլի խոսնակը, այսինքն՝ աշխատել է Սուրեն Պապիկյանի հետ: 2021-ին նա դուրս է եկել տվյալ աշխատանքից՝ ֆեյսբուքյան գրառմամբ հանդես գալով և շնորհակալություն հայտնելով նախարարին՝ իր ապագա ամուսնուն:
Ներկայումս հայտնի չէ, թե որտեղ է աշխատում Արմինեն, սակայն նրա էջում պարբերաբար կարելի է տեսնել Պաշտպանության նախարարության պաշտոնական նյութերը և սիրելիի հարցազրույցների հղումները:
Նշենք, որ Արմինեի ընտանիքի մասին շատ բան հայտնի չէ․ նա օրերս հրապարակել է իր մայրիկի լուսանկարը՝ շնորհավորելով նրան ծննդյան առիթով։ Լուսանկարին կից նա գրել է հետևյալը․
«Ամենագեղեցիկ բանն աշխարհում․․․Շնորհավոր ծնունդդ, կատարյալս»։
Հավելենք, որ համացանցում լուսանկար է տարածվել, որից պարզ է դառնում, որ Արմինեն հղի է։