Բարձր լացում եմ, միայն աղջիկս է ինձ վերադարձնում․․․ Չեք կարող պատկերացնել՝ ինչ է պատահել Մերի Մակարյանին (տեսանյութ)

  • Jul 06, 2022

ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Մերի Մակարյանը երգչուհի Շպտոտի հաղորդման հյուրն էր։ Դրա շրջանականերում նա խոսել է դստերը դաստիարակելու իր մեթոդների մասին և ոչ միայն։ Մերիի խոսքով՝ երբ ինքը ամուսնանալու և ԱՄՆ-ում հաստատվելու որոշում էր կայացրել, շատերը հորդորում էին, որ չգնա այդ քայլին, քանի որ վայելում է իր փառքը։

Ըստ Մերիի՝ ինքը շատ լավ գիտակցում էր, որ կյանքում ամենակարևորը սեփական ընտանիք ստեղծելն է։ Դերասանուհու խոսքով՝ շատ էր ցանկանում ամուսնանալ և մայրանալ։ Նրա խոսքով՝ հենց հանդիպել էր Վարդանին, գիտակցել էր, որ նա հրաշալի հայր կլինի։

Մերին հաղորդման շրջանակներում նաև խոստովանել է, որ ամիսը մեկ անգամ ունենում է պոռթկումներ, բարձրանում է վերևի հարկում գտնվող սենյակ և լաց է լինում։ Ըստ նրա՝ իրեն միայն կարողանում է վերադարձնել իրականություն դուստրը՝ Էլիզան, ով խնդրում է իրեն այլևս չլացել։

Մերիի խոսքով՝ ընտանիքի անդամներին է էլ ասում է, որ պարզապես  իր մայրիկին է կարոտել։ Հիշեցնենք, որ Մերի Մակարյանն ու Վարդանն ամուսնացել են 2017 թվականին՝ ԱՄՆ-ում: Հավելենք նաև, որ ամիսներ առաջ լուրեր էին շրջանառվում, որ զույգը բաժանվել է:Պատճառն այն էր, որ Վարդանը չէր երևում Մերիի լուսանկարներում ու հրապարակումներում:

Սակայն տևական դադարից հետո Մերին կրկին սկսեց հրապարակումներ անել ամուսնու մասնակցությամբ՝ դրանով հերքելով ամուսնալուծության մասին ասեկոսեները: Հավելենք նաև, որ վերջերս Մերի ընտանիքում դժբախտություն էր տեղի ունենցել:

Մահացել էր Մերիի հորաքույրը:  Նա հուզիչ գրառմամբ էր հանդես եկել: «Գիտեք,երբեք չեմ հասկացել մարդկանց,ովքեր սոց հարթակն (ֆեյսբուք,ինստագրամ)օգտագործել են,որպեսզի խոսեն իրենց մահացած ընկերոջ կամ բարեկամի հետ,ասելով թե՝ոնց են կարոտել,դիմելով,թե՝ախր ինչի՞ թողեցիր մեզ,և նմանատիպ մտքեր,որոնք հանգուցյալն այն աշխարհից չի կարդում վստահ։. ((Մարդուն պետք է սիրել նրա կենդանության օրոք,ու հասցնել գրկել ու ասել հոգում կուտակվածը։

Ես ցավոք չհասցրեցի մի վերջին անգամ ամուր գրկել ու գոնե հրաժեշտ տալ իմ շա՜տ սիրելի, անչափ բարի,իմ հոգատար ու նվիրված հորաքրոջը։Հիվանդ էր,տանջվում էր արդեն ու թեև ասում են՝հանգստացավ,հոգին խաղաղվեց,միևնույնն է նա իր հետ տարավ իմ մանկության մի մասնիկը՝բրնձով փլավի համը,Վիետնամ խմորեղենը,Դավիթի սենյակը,իր սենյակի մեծ հայելին,դպրոցը՝որտեղ նա դասավանդել է մաթեմատիկա,իսկ ամառներն ինձ հետը տարել կամ դպրոցի ճամբար,կամ գյուղ….Սիրում էր ինձ,սպասում էր ինձ,հպարտանում էր,ու շնորհակալ էր…ես էլ շնորհակալ եմ,որ գոնե կարողացել եմ կատարել նրա համեստ ցանկությունները,ժպիտ ու գոհունակություն տեսնել նրա այդքան մեղմ,բայց կյանքի անտեղի հարվածներից կնճիռներ առաջացած դեմքին…..Անմահ չէր այո….և սա է կյանքը,ես կորցրեցի հարազատ հոգի:

Մեկնաբանություն

Որոնում