Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ օրերս ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Լենա Ղազարյանն առաջին անգամ մայրացել է: Նա կադրեր է հրապարակել, որոնցից պարզ է դառնում, որ նորածին դստեր հետ արդեն տանն է: Կադրերից երեւում է, թե ինչ անակնկալ էր նրանց սպասվում տանը: «Մենք արդեն տանն ենք»,-լուսանկարներին կից գրել է Լենան: Նա նաեւ նախընտրել է դեռ ցույց չտալ նորածնին՝ փակելով փոքրիկի դեմքը:
Հիշեցնենք, որ դստեր ծնվելուց անմիջապես հետո Լենան լուսանկար էր հրապարակել, իսկ դրան կից գրել էր հետեւյալը. «1.07.22. Շնորհակալ եմ, Տեր: Նելլի Նշանի Փամբուկյան»:
Հավելենք, որ ամիսներ առաջ Լենան երեխայի սեռն իմանալու միջոցառում էր կազմակերպել: Հուզիչ տեսանյութին կից նա գրել էր.
«Մեր Աղջիկ: Մեր Կյանքի Իմաստ…
Պապան Ու Մաման Սրտատրոփ Քեզ Են Սպասում: Աստված Պահապան Բոլոր Ճուտոներին Ամեն Աղջիկ Թող Զգա Այս Աննկարագրելի Պահը»: Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել էր 2021 թ. դեկտեբերին:
Հավելենք, որ երգչուհին տևական ժամանակ է, ինչ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ Հիշեցնենք, որ երգչուհին նախկինում ամուսնացած է եղել։