Լուսինե Թովմասյանն օգնության կարիք ունի․ տեսեք՝ ինչ է պատահել (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 07, 2022

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է իր և ամուսնու լուսանկարը՝ իսկ դրան կից գրել է հետևյալը․ «Օգնեք, ինչ հետաքրքրիր նվեր նվիրել ամուսնու ծննդյան տարեդարձին։ Լուրջ մոլորվել եմ»։

Ավելի ուշ Լուսինեն հրապարակել է արխիվային կադրեր՝ ներկայացնելով ամուսնու տարբեր տարիների տարեդարձները։ Կադրերից մեկին կից նա գրել է․ «2013 թ․ հենց այսպես սկսվեց․․․»։

Լուսինեն նաև ներկայացրել է, թե ինչպես է երեխաների հետ պատրաստվում տարեդարձին։ Ավելի ուշ գեղեցկուհին նաև հրապարակել է, թե ինչ առաջարկներով են հանդես եկել իր հետևորդները։ Գեղեցկուհին հրապարակել է նաև իր և ամուսնու համբույրի լուսանկարը՝ դրան կից գրելով հետևյալը․

«Ծնունդդ շնորհավոր արկածախնդիր իմ սիրելի էակ…
Ասում են` կյանքի ընկեր և երեխաների հայր ընտրելը կյանքում ամենակարևոր որոշումներից մեկն է։
Ես միշտ գիտեի, որ դու կլինես լավ ամուսին և լավ հայր, բայց քանի դեռ միասին չէինք ապրել, ես իսկապես չգիտեի, որ դու կլինես հերոս ինձ համար։
Ժայռ ես մեր ընտանիքի համար ամենադժվար պահին ու բարձրացնում ես մեզ վերև քեզ հետ միասին։ Դու ինձ արդեն ապացուցել ես, որ մենք կարող ենք միասին անցնել ամեն ինչի միջով»։

Հավելենք, որ Լուսինեն և ամուսինը համարվում են հայկական շոու բիզնեսի ամենառոմանտիկ զույգերից, նրանք հաճախ են ճանապարհորդում և կիսվում ջերմ լուսանկարներով։

Հավելենք, որ Լուսինեի ամուսինն նրանից մեծ է 9 տարով, այս առիթով գեղեցկուհին մեկ անգամ նշել է հետևյալը.«Ի՞նչ տարբերություն 10, թե՞ 2։ Գլխավորը հասկանալն է, որ նա միակն ու անկրկնելին է: Առաջին հայացքից անմիջապես հասկացա, որ նա է իմ միակն է»,- նշել էր Լուսինեն:

Հարցին` արդյոք հեշտ է ամուսնության գնացել, թե տատանվել է, Լուսինեն պատասխանել է. «Մի փոքր ուշ նա կստուգի Ինստագրամը և թող կարդա, որ առաջին հայացքից անմիջապես հասկացա, որ նա է իմ միակը»։

 

 

 

Մեկնաբանություն

Որոնում