Ամուր կգրկեի ու կասեի` շատ եմ կարոտել.… Հայկոյի եղբոր բացառիկ հարցազրույցն առանց արցունքների չեք կարող կարդալ (տեսանյութ)

  • Jul 07, 2022

Iravunk.com-ը գրում է.

Ամիսներ անց կլրանա մեկ տարին, ինչ հայկական երգարվեստը կորցրեց իր ամենավառ գույներից մեկին՝ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյին, ով հայկական ժամանակակից երաժշտության զարգացման մեջ մեծ ներդրում եւ ավանդ է ունեցել: Հայկոյի մասին անցյալով խոսելը դժվար, երբեմն էլ գրեթե անհնար է. սիրո երգիչը ամենուր է, նա կենդանի է բոլորիս սրտերում իր երգերով ու թողած հարուստ երաժշտական ժառանգությամբ:

Ինչպես են Հայկոյի ընկերներ պատրաստվում նրա ծննդյան օրվան, ինչ անակնկալ է սպասում Հայկոյի երկրպագուներին, հնարավոր է արդյոք որեւէ կերպ լրացնել Հայկոյի բացը… Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը»զրուցել է Հայկոյի եղբոր`  «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամի» նախագահ Վահե Հակոբյանի հետ:

Պարոն Հակոբյան, հայտնի է, որ Ձերեղբոր` սիրված երգիչ Հայկոյի ծննդյանտարեդարձի օրը տեղի է ունենալու մեծհամերգ: Կբացե՞ք մի փոքր փակագծերհամերգի նախապատրաստականաշխատանքների մասին:

— Հայկոյին նվիրված համերգը կկայանա այս տարվա օգոստոսի 25-ին` Մարզահամերգային համալիրում: Այս պահին ընթանում են ակտիվ նախապատրաստական աշխատանքներ` բարձր մակարդակով ներկայանալու համար: Շատ արտիստներ են ցանկություն հայտնել հանդես գալ, այս պահին չմանրամասնելով համերգային ողջ ծրագիրը` կարող եմ միայն վստահ ասել, որ հանդիսատեսը համերգի ընթացքում հնարավորինս զգալու է Հայկոյի շունչը: Մեր ծրագրերում է նաեւ ստեղծել «Հայկո Մյուզիք Ֆեսթ» ամենամյա փառատոնը։ Այն նախատեսվում է ամեն տարվա օգոստոսի 25-ից 30-ը:

Շուտով կլրանա մեկ տարի, ինչ մեզ հետչէ սիրված երգիչը, Ձեր եղբայրըՀնարավո՞ր է առհասարակ որեւէ կերպ, որեւէ ձեւով լրացնել նրաբացակայությունը:

— Գիտեք, հարցը լսելուց անգամ, ինքնին ամբողջ մարմնովս սարսուռ է անցնում, որովհետեւ եղբորս կարոտը լրացնել անհնար է, Հայկոն ինձ համար ոչ միայն եղբայր էր, այլ նաեւ հորս կորստից հետո` երկրորդ հայր էր, ու նրա կորուստը երբեք էլ չի մեղմվի, չի լրացվի որեւէ ձեւով: Մենք եղբայրներով շատ կապված էինք իրար հետ, Հայկոյի դերը իմ կյանքում, որպես ավագ եղբայր անասելի մեծ էր:

Հայկոյին ճանաչողները փաստում են, որ նա ոչ միայն կատարյալ երաժիշտ էր, այլ նաեւ կատարյալ մարդ էր, ընկեր, գործընկեր

— Հայկոն պարզ էր, շիտակ, անմիջական ու ջիգյարով, բոլորին հասնող, նրա դրական կողմերը այնքան շատ են, որ դժվար է որեւէ հատկանիշ առանձնացնել: Նա նույնն էր թե՛ բեմում, թե՛ բեմից դուրս` առօրյա կյանքում: Եղբայրս կեղծել առհասարակ չէր սիրում:

Մեկնաբանություն

Որոնում