Շոկայաին լուսանկար. Լյուսի Հայրապետյանը ամբողջովին բացել է կրծqերը՝ մի ձեռքով աննշան փակելով դրանք (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 07, 2022

Սկանդալային մոդել Լյուսի Հայրապետյանը ներկայումս իր հանգիստն է վայելում Հունաստանում: Նա գրեթե ամեն օր սկանդալային հրապարակումներ է անում՝ այս կամ այն ձեւով մերկացնելով մարմինը: Այս անգամ նա բացել է կրծքերը՝ ձեռքերով աննշան փակելով դրանք:

 

Նախորդ օրն էլ մերկացրել էր հետույքը, իսկ դրան կից գրել էր հետևյալը․ «Նիհարել եմ․․․ Չաղացել եմ․․․ Հղի եմ․․․ Հղի չեմ․․․Ամեն ինչ էլ հնարավոր է, իզուր չասեք էլի․․․ Ես նախապես պատասխանում եմ»։ Դժվար էր հասկանալ՝ արդյո՞ք այս ձևով նա ուշադրություն է գրավում, թե՞ նորություն ունի։

Ի դեպ, Լյուսին վերջին շրջանում հաճախ է խոսում այն մասին, որ մտածում է մայրանալու մասին։ Նշենք, որ մոդելը մշտապես աչքի է ընկնում իր կիսամերկ ու սեքսուալ լուսանկարներով ու համարձակ տեսանյութերով:

Հավելենք, որ ժամանակին Լյուսին նշում էր, որ նույնիսկ մոր հետ է խնդիրներ ունեցել իր համարձակ ու կիսամերկ լուսանկարների պատճառով, սակայն նախընտրել է մորը սոցիալական ցանցերում սև ցուցակ գցել, որպեսզի չտեսնի իր հրապարակումները:

Ունեմ իմ կյանքը, որն ինձ տրված է մեկ անգամ, անգամ մեկ գրամ չեմ մտահոգվել քննադատություններից:Ապրում եմ իմ համեստ կյանքով, ժամանակ առ ժամանակ ճամփորդում եմ, ուրախանում, չեմ պատրաստվում ոչ մի վայրկյան վատնել ուրիշների կարծիքների մասին մտածելու համար»,- իր հարցազրույցներից մեկում անկեղծացել է Լյուսին:

 

Մեկնաբանություն

Որոնում