Այս սարսափելի ավտովթարի մասին Հասմիկ Խոջյանը երբեք չի պատմել (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 07, 2022

Օրերս դերասանուհի Հասմիկ Խոջյանն ինստագրամյան իր էջում անանուն հարց ու պատասխան էր կազմակերպել: Դրա շրջանակներում հետեւորդները կարող  էին ուղղել իրենց ցանկացած հարցերը՝ առանց բացահայտվելու: Նրանցից մեկը հետաքրքրվել էր ավտովթարի մասին՝ նշելով, որ անհանգստացել է սիրելի դերասանուհու մասին:Հասմիկը պատասխանել էր, որ ավտովթարը տեղի է ունեցել երկու տարի առաջ. «Արդեն անցյալում է… Շատ բաներ կան, որոնց մասին ինստագրամում ես չեմ խոսում/չեմ պատմում»:

Ի դեպ, Հասմիկի վերժին միտքը զարմացրել էր մեզ, քանի որ նա 24/7 ռեժիմով պատմում է իր կյանքի մասին ինստագրամյան իր էջում: Starnews-ն ավելի վաղ արդեն տեղեկացրել է, որ դերասանուհին իր առօրյան մանրամասներով ներկայացնելու մեծ սիրահար է: Չկա մի օր, որ չիմանանք, թե Հասմիկը քանի անգամ է կերել, ինչ է խորհուրդ տվել իր սիրուններին (հետևորդներին), քանի անգամ է պատրաստվում լոգանք ընդունել և այլն: Դե գիտեք՝ հայ բլոգերների համար օնլայն հարթակում բնական լինելու սահմանը սկսվում և ավարտվում է շատ կենցաղային հրապարակումներ անելով, օրինակ՝ օրերս դերասանուհին պատմում էր, որ շատ գործեր ունի անելու, մասնավորապես՝ տները պետք է պռտի:

Հասմիկը հպարտությամբ է ցույց տալիս իր կեղտոտ ափսեները՝ նշելով, որ իր ընկերների այցից հետո իր տանը նման պատկեր է: Ի դեպ,  նմանատիպ փնթի տեսարաններ ցուցադրելը վերջերս թրենդային է դարձել բլոգերների շրջանում, բայց մի՞թե օրինաչափ չէ, որ հյուրերից հետո պետք է նման տեսարան լինի, թե՞ դա լվանալն է այդքան բարդ է կնոջ համար: Ինչևէ, այդ փնթիությունը հրապարակելու իմաստը հասկանալու համար մեզ դեռ «կրթվել» է պետք:

Հավելենք, որ, առհասարակ, տպավորություն է, որ երբեմն տպավորություն է լինում, որ Հասմիկն իր կյանքն ապրում է հանուն ինստագրամյան սթորիների, որպեսզի կարողանա իր կյանքում տեղի ունեցող իրադարձություններն  առաջին հերթին ցույց տալ իր հետևորդներին: Նույնիսկ սեփական հարսանիքը վայելու փոխարեն Հասմիկը նախընտրում էր ակտիվորեն հրապարակումներ անել, որոնցում գովազդում էր իր գործընկերներին: Ավելին՝ նույնիսկ նախքան պսակադրվելը Հասմիկը սթորի էր արել, որում խնդրել էր իր հետևորդներին ուշադրություն դարձնել եկեղեցու բակի ձևավորման վրա:

Նույն պատկերն էր նաև մեղրամսի ժամանակ: Չկար թուփ ու ծառ, որը դերասանուհին չներկայացներ: Օրական 20 սթորին նվազագույնն էր, որ դերասանուհին անում էր: Տպավորություն էր, որ Հասմիկին այդ մեղրամիսը հետաքրքիր էր միայն այն բանով, որ նա նոր սթորիներ հրապարակելու հնարավորություն ուներ: Առհասարակ, նաև կարող էր տպավորություն ստեղծվել, որ դերասանուհին առաջին հայ մարդն էր, ում բախտ է վիճակվել երկրից դուրս գալ և լինել որևէ հյուրանոցում: Համենայն դեպս, այդ օրերին Հասմիկի բոլոր հետևորդները գիտեին՝ թե քանի տեսակի երշիկ կա տվյալ հյուրանոցում:

Վերջերս էլ Հասմիկը սթորիների շարք էր արել, որը նվիրված էր  իր նոր փոշեկուլին: Այո, ճիշտ եք կարդում, հենց փոշեկուլին, ճիշտ է այն ռոբոտ փոշեկուլ է, բայց, միևնույն է, դրանով այն չի կարելի սրբադասել: Պարզվում է, որ Հասմիկը քիչ էր մնում երջանկությունից  ուշագնաց լիներ, քանի որ իր վաղեմի երազանքը հենց տվյալ փոշեկուլն ունենալն էր:

Սթորին սթորիի հետևից, մեկ նա  խնդրել էր, որ հետևորդները գուշակեն, թե իր որ երազանքն է իրականացել, ապա ներկայացրել էր, թե ինչպես է unboxing անում,  թվում էր, թե այդքանով պետք է սահմանափակվեր, բայց արի ու տես, որ ոչ: Հետո Հասմիկն արդեն խնդրում էր, որ միասին անուն մտածեն իր փոշեկուլի համար: Մի խոսքով՝ մեզ թվում է, որ պետք է մտապահենք այդ օրը, որպեսզի մյուս տարի շնորհավորենք դերասանուհուն փոշեկուլի 1-ամյակի առիթով: Ի դեպ, սիրուններ, արդեն կարող եք մտածել, թե ինչ եք նվիրելու փոշեկուլին իր ծննդյան առիթով:

Հիշեցնենք, որ Հասմիկն ամուսնացել է մարտի 23-ին:Դերասանուհու հարսանեկան խնջույքին ներկա էինն հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերը:Հասմիկն ու ընտրյալը նախընտրել էին հայկական ավանդական հարսանիքի տարբերակը:Ողջ օրվա ընթացքում դերասանուհին պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութեր էր հրապարակում իր հարսանիքից:Նշենք, որ Հասմիկն ու սիրելին նշանվել են նախորդ տարի մարտի 30-ին՝ Հասմիկի 26-ամյակի օրը։Սակայն անգամ նշանադրությունից հետո էլ Հասմիկը ցույց չէր տալիս կողակցին, իսկ լուսանկարների ժամանակ փակում էր նրա դեմքը:

Մեկնաբանություն

Որոնում