Շողեր Թովմասյանն առանց դիմահարդարման անճանաչելի է. այսքան անխնամ դեռ նրան չէիք տեսել (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 08, 2022

Դերասանուհի Շողեր Թովմասյանը հաճախ է քննադատվում իր արտաքինի, մասնավորապես՝ շրթունքների պատճառով: Այս անգամ նա բնական լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով առանց շպարի. «Էս էլ ես՝ առանց make up, առանց ֆիլտր, առանց էներգիա»:

Հավելենք, որ Շողերը հայկական շոու բիզնեսի ամենաակտիվ ներկայացուցիչներից մեկն է: Շողեր Թովմասյանը հայկական շոու բիզնեսի ամենաակտիվ ներկայացուցիչներից մեկն է: Հերթական հարց ու պատասխաններից մեկի ժամանակ հետևորդներից մեկը հետաքրքրվել էր՝ որքա՞ն է Շողերի ու Գրիշայի տարիքային տարբերությունը:

Ի պատասխան՝ Շողերը Գրիշայի հետ լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ իրենց միջը կա 24 տարվա տարիքային տարբերություն:

Հիշեցնենք, որ մի առիթով խոսելով իրենց տարիքային տարբերության մասին՝ Շողերն ասել է. «Մեկ-մեկ հումորով Գրիշային ասում ենք՝ դու «մանկապիղծ» ես (ծիծաղում է): Մի անգամ էլ Գրիշան կատակով ասաց՝ մամայիդ որ մի քիչ շուտ տեսնեի, կարող է իր հետ ամուսնանայի, քանի որ մեր տարբերությունը քիչ է (ծիծաղում է)…

Բոլորս էլ թերություններ ունենք, ընտանիք չկա, որ խնդիրներ չունենա, բայց փորձում ենք միմյանց հասկանալ: Դա գալիս է նրանից, որ Գրիշան իր տարիքից շատ երիտասարդ է երևում թե՛ հոգով, թե՛ մարմնով, ես էլ փորձում եմ առավել հասուն կնոջ պես մտածել, ըմբռնել:

Առանձնապես մեծ խնդրի առաջ չենք կանգնել, մանր «բզիկներ» են, որոնք շուտ լուծում են ստացել: Ըստ իս, տարիքը կապ չունի ընտանիքի ամրության հարցում: Ամուսիններ կան, որոնց մեջ տարբերությունը 1-2 տարի է, բայց ամուսնական կյանքը 5 տարուց ավելի չի տևում: Շատերն են ամուսնալուծվում, Գրիշան էլ բացառություն չի եղել…»:

Հավելենք, որ տևական ժամանակ բուռն քննարկվում էր, որ Գրիշան ու Շողերն ամուսնալուծվել են, ավելին՝ դերասանուհու ինստագրամյան սթորիցներից տպավորություն էր, որ դերասանուհու կյանքում նոր տղամարդ է հայտնվել: Հավելենք, որ տևական ժամանակ բուռն քննարկվում էր, որ Գրիշան ու Շողերն ամուսնալուծվել են, ավելին՝ դերասանուհու ինստագրամյան սթորիցներից տպավորություն էր, որ դերասանուհու կյանքում նոր տղամարդ է հայտնվել:

 

Մեկնաբանություն

Որոնում