Ժաննա Բուտուլյանն առաջին անգամ բացահայտ խոսել է իր և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի սիրավեպի լուրերի մասին․ տեսեք՝ ինչ է ասել (տեսանյութ)

  • Jul 08, 2022

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանն օրերս Tert.am.life-ի LifeStory  հաղորդման հյուրն էր, որի հաղորդավարը բլոգեր Մաշն է։ Նա Ժաննայից հետաքրքրվել է նրա և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հարաբերությունների մասին։

«Կարծում եմ՝  պետք է Առուշ Առուշանյանին հանգիստ թողենք, նա չի նախատեսել այս շոու բիզնեսի անցուդարձի մեջ լինել։ Կարդացել եմ մեկնաբանությունները, հասկացա, որ թեման շատ է հետաքրքրել։ Մարդիկ կարծել էին, որ հենց նա է պատճառն իմ որոշակի կարծիքի համար։ Ցավում եմ այդ մարդկանց համար, ովքեր նախընտրում են մթության մեջ ապրել, վարկաբեկել մարդկանց, հասկանում եմ, թե ինչու են ոմանք կարողացել նրանց խաբել։ Այսքանով սահմանափակվենք»։

Հավելենք, որ վերջերս Ժաննան իր և Առուշի լուսանկարն էր հրապարակել,  որից հետո շատերը նրանց սիրավեպ են վերագրում: Հիշեցնենք, որ Ժաննան ակտիվ մասնակցում է ընդդիմադիր թևի բողոքի ակցիաներին: Նա երբեք էլ չի թաքցրել իր քաղաքական ընդդիմադիր հայացքները:

Նա բավական հաճախ է կոշտ քննադատությամբ հանդես գալիս: Հիշեցնենք նաև, որ վերջերս Ժաննան հրապարակել էր իր հետևորդներից մեկի ձայնային հաղորդագրությունը, որում ասվում է, որ Ժաննայի ինստագրամյան էջին կեղծ հետևորդներ են ավելացրել, որպեսզի նրա հրապարակումները հետագայում վատ տեսանելիություն ունենան:

Մեկնաբանություն

Որոնում