Մարջան Ավետիսյանը տառապում է, որ դարձել է 40 տարեկան. տեսեք՝ ինչ է հրապարակել (տեսանյութ)

  • Jul 09, 2022

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը դարձել է 40 տարեկան: Նա այդ առիթով լուսանկար է հրապարակել: Դատելով նրա  էմոջիից՝ նա բավական ծանր է տանում իր տարիքը:

Հավելենք, որ վերջերս Մարջանը Ավետիսյանը վերահրապարակել է իր արխիվային լուսանկարը: Դրան կից նա գրել էր. «Խայտառակ գեղեցիկ կին:
Եկեք գրեք, որ մեծամիտ եմ, գիտեմ»:

Հավելենք, որ Մարջանը բավական ակտիվ է համացանցում. մասնավորապես՝ նա երբեք էլ չի թաքցնում իր քաղաքական ընդդիմադիր հայացքները: Դերասանուհին հաճախ է կտրուկ քննադատությամբ հանդես գալիս գործող իշխանության վերաբերյալ: Վերջերս նա նաև հետևյալ գրառումն էր արել.«Ճիշտն ասած էսօր առավոտ ուզում էի գրել կոլեգաներիս «վեր կացեք գնացեք ցույցի, հակառակ դեպքում հաջորդ 10-ը տարիների ընթացքում նկարվելիք ֆիլմերի գլխավոր դերերը ես եմ խաղալու»:

Էն էլ վախեցա, բա որ հանկարծ բոլորով վեր կենան ու գնան»։

Հիշեցնենք, որ Մարջանը նաեւ նկարահանվել է «Իշխանություն» ֆիլմում, որի ռեժիսորն ընդդիմադիր հայացքներ ունեցող Մհեր Մկրտչյանն է:Հիշեցնենք, որ ամուսնությունից հետո դերասանուհին ապրում է արտերկրում:

Մեկնաբանություն

Որոնում