Քնարիկ Զաքարյանը վիրահատություններից հետո նմանվել է Մայքլ Ջեքսոնին (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 09, 2022

Դերասանուհի, երգչուհի Քնարիկ Զաքարյանը լսարանին առավել հայտնի էր դարձել «4 տարբերակ» խմբից։  2000-ականներին խումբը մեծ մասսայականություն էր վայելում, չնայած դրան՝ հաջողությունը երկար չտվեց։ Խումբը կազմալուծվեց, իսկ Քնարիկն այլևս երաժշտական կատարումներով հանդես չեկավ։

Նա հիմնականում հանդես է գալիս թատրոնում։ Դերասանուհին օրերս նշում էր իր ծնունդը։ Ինչպես միշտ, դերասանուհին նախընտրել է այն նշել լողավազանում՝ մի քանի մտերիմ ընկերուհիների հետ, որոնց թվում է նաև Անահիտ Սիմոնյանը։ Ի դեպ, վերջինս Քնարիկին համարում է իր ամենամտերիմ մարդկանցից։

Նորություն չենք ասի, որ  դերասանուհուն հաճախ են մեղադրել միջամտությունների պատճառով իր արտաքինը արհեստական դարձնելու մեջ, հաճախ նրան համեմատել են Մայքլ Ջեքսոնի հետ։ Այս առիթով Քնարիկը ոչինչ չի մեկնաբանել։

Starnews-ի աչքից չի վրիպել, որ տարիների ընթացքում Քնարիկ առավել անբնական է դարձել։  Այդ եզրահանգմանն ենք գալիս՝ տեսնելով նրա լուսանկարները, որոնք արվել են տարեդարձի ժամանակ։ Մենք, իհարկե, ոչինչ չենք հաստատում, սակայն տպավորություն է, որ նա տարատեսակ միջամտություններ է կատարել, որոնք իր արտաքինն ավելի արհեստական են դարձրել։

Հավելենք, որ Քնարիկն ամուսնացած է, ունի երեխա։ Ըստ դերասանուհու՝  ամուսինն իրեն տեսել և հավանել է հենց բեմում։

 

Մեկնաբանություն

Որոնում