Սամվել Ալեքսանյանի դստեր ճոխ հարսանիքի մանրամասների, Վիկ Դարչինյանի որդու շքեղ ծննդյան խնջույքի, Լենա Ղազարյանի՝ մայրանալու առիթով ստացած անակնկալի, Հայկոյի եղբոր հուզիչ խոստովանության մասին․ շաբաթվա աստղային ամփոփումը

  • Jul 09, 2022

Starnews-ը, ինչպես միշտ, ամփոփում է շաբաթը:

Այս շաբաթ համացանցում շարունակվում էր քննարկվել գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Լուսին Ալեքսանյանի շքեղ հարսանիքը։ Հուլիսի 2-ին տեղի ունեցած հարսանիքը վերջին շրջանի ամենաշքեղ ու գերթանկարժեք հարսանիքներից մեկն էր։ Նախ մեծ ուշադրություն գրավեց գործարարի տան ձևավորումը, ապա քննարկվեց ընտանիքի անդամների հագուստն ու ընդհանուր կերպարները:

Լուսինի շքեղ զգեստն ուշադրության կենտրոնում էր։ Պստակադրության արարողությունը տեղի ունեցավ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում.  ուշագրավն այն է, որ Լուսինն ու սիրելին կարմիր գորգով քայլեցին մինչեւ եկեղեցի: Գեղեցիկ օրն ավարտվեց ամենաշքեղ ռեստորաններից մեկում։

Ինչպես եւ սպասելի էր,  հայկական շուուբիզնեսի ամենաճանաչված ու պահանջված երգիչները ելույթ ունեցան հարսանեկան շքեղ խնջույքին։

Զույգի առաջին պարի երգը վստահված էր Արմենչիկին, հարսը պարինը՝ Հռիփսիմե Հակոբյանին։ Ելույթ ունեցան նաև  Թաթան, Արման հովհաննիսյանը, Միհրանն ու Արփին, ապա նաև Սոսո Պավլիաշվիլին և Ֆիլիպ Կիրկորովը։

Այս շաբաթ պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարբեր կազմակերպությունների վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանն ու Կենտրոն հեռուստաընկերության «Ես կամ» հաղորդման պրոդյուսեր, հեղինակ-սցենարիստ Ջավահիր Եղիկյանը նշել են իրենց որդու 1-ամյակը։

Համացանցում հայտնվել են բացառիկ կադրեր կրտսեր Վիկի ծննդյան արարողությունից, որի ժամանակ տեղի է ունեցել նաև ատամհատիկի արարողությունը։ Ի դեպ,  հենց Ջավահիրի ցանկությամբ են երեխային անվանել են հոր՝ Վախթանգ Դարչինյանի երկրորդ անունով՝ Վիկ:

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին: Հավելենք, որ Վիկ Դարչինյանը նախորդ ամուսնությունից ունի երկու որդի: Վիկ Դարչինյանի նախկին կինն ազգությամբ ռուս Օլգան է: Ընտանիքն ապրում էր Ավստրալիայում: Վերջին տարիներին  Վիկ Դարչինյանը գտնվում էր ԱՄՆ-ում: Առաջին ամուսնությունից  բնռցքամարտիկը գրեթե չի խոսել, սոցցանցերում լուսանկարներով չի կիսվել:

Ներկայումս մարզիկը և նրա երկրորդ կինն ապրում են Հայաստանում։

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ երգչուհի Լենա Ղազարյանը մայրացել է։ Նա կադրեր է հրապարակել, որոնցից պարզ է դառնում, որ նորածին դստեր հետ արդեն տանն են: Կադրերից երեւում է, թե ինչ անակնկալ էր նրանց սպասվում տանը: «Մենք արդեն տանն ենք»,-լուսանկարներին կից գրել է Լենան: Նա նաեւ նախընտրել է դեռ ցույց չտալ նորածնին՝ փակելով փոքրիկի դեմքը:

Հիշեցնենք, որ դստեր ծնվելուց անմիջապես հետո Լենան լուսանկար էր հրապարակել, իսկ դրան կից գրել էր հետեւյալը. «1.07.22. Շնորհակալ եմ, Տեր: Նելլի Նշանի Փամբուկյան»:

Հավելենք, որ ամիսներ  առաջ Լենան երեխայի սեռն իմանալու միջոցառում էր կազմակերպել: Հուզիչ տեսանյութին կից նա գրել էր.

«Մեր Աղջիկ: Մեր Կյանքի Իմաստ…
Պապան Ու Մաման Սրտատրոփ Քեզ Են Սպասում: Աստված Պահապան Բոլոր Ճուտոներին, Ամեն Աղջիկ Թող Զգա Այս Աննկարագրելի Պահը»: Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել էր 2021 թ. դեկտեբերին:

Հավելենք, որ երգչուհին տևական ժամանակ է, ինչ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ Հիշեցնենք, որ երգչուհին նախկինում ամուսնացած է եղել։

Այս շաբաթ երգիչ, երգահան Հայկոյի եղբայրը՝ Վահե Հակոբյանը բացառիկ հարցազրույց էր տվել Iravunk.com-ին։ Հավելենք, որ ամիսներ անց կլրանա մեկ տարին, ինչ հայկական երգարվեստը կորցրեց իր ամենավառ գույներից մեկին՝ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյին, ով հայկական ժամանակակից երաժշտության զարգացման մեջ մեծ ներդրում եւ ավանդ է ունեցել: Հայկոյի մասին անցյալով խոսելը դժվար, երբեմն էլ գրեթե անհնար է. սիրո երգիչը ամենուր է, նա կենդանի է բոլորիս սրտերում իր երգերով ու թողած հարուստ երաժշտական ժառանգությամբ:

Հարցազրույցի ընթացքում Վահեին հարց է հնչել՝ ինչ կաներ, եթե հիմա տեսներ Հայկոյին։ Վահեն պատասխանել է հետևյալ ձևով․ «Ամուր կգրկեի ու կասեի` շատ եմ կարոտել…»։

Այս շաբաթվա համար այսքանը: Starnews-ը մաղթում է Ձեզ հիանալի հանգստյան օրեր. առաջարկում ենք գալիք շաբաթ հետևել աստղային նորություններին հենց մեր շնորհիվ:

Մեկնաբանություն

Որոնում