Աստղիկ ջան, անգլերեն չգիտես՝ մի գրիր, բայց մի խայտառակիր քեզ՝ սխալ գրելով (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 09, 2022

Ժամանակին հայտնի դերասանուհի, հաղորդավարուհի Աստղիկ Ալավերդյանը ներկայումս հանդես է գալիս որպես գործարար, նա նաև ակտիվ է որպես ինստագրամյան բլոգեր։ Օրերս նա ցույց է տվել, թե իր նախաձեռնությամբ ինչ շինարարական աշխատանքներ են կատարվում Գյումրիում։ Նա դրան կից անգլերենով գրել էր «Coming soon», սակայն վրիպում էր ունեցել։

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Աստղիկը սխալ է գրում, սակայն հարց է առաջանում, եթե նա չի տիրապետում անգլերենին, ո՞վ է նրան ստիպում գրել անգլերեն, որքան էլ դա ավելի նորաձև կարող է թվալ։

Հավելենք, որ Աստղիկը գրեթե ամեն օր մանրամասներ է ներկայացնում իր առօրյայից։ Աստղիկը հաճախ է ցուցադրում նաև իր և ամուսնու ջերմ զգացմունքները միմյանց հանդեպ։  Վերջերս նաև ցույց էր տվել, թե ինչպես է ամուսինը՝ Նարբե Պողոսյանը, համբուրում իրեն։

Հավելենք, որ Աստղիկը շատ անկեղծ է համացանցում: Նա ինստագրամյան հարթակում հարց ու պատասխաներ հաճախ է  կազմակերպում, որի շրջանակներում մեկ անգամ խոսել էր իր եւ սկեսուրի հարաբերությունների մասին:

Աստղիկը նշել է, որ ինքը եւ սկեսուրը քաղաքակիրթ հարաբերություններ ունեն: Ըստ Աստղիկի՝ իրեն շատ սիրում էր Նարբեի հայրը, սակայն նա մահացել է: Հավելենք, որ ըստ ասեկոսեների՝ Նարբե Պողոսյանի ծնողները երկար ժամանակ դեմ էին Աստղիկին, ինչն էլ դարձել էր նրանց տեւական բաժանման պատճառը:

Նրանք միավորվել էին միայն Նարբեի հոր մահից հետո: Հավելենք, որ Աստղիկը հարցազրույցներից մեկում չի թաքցրել, որ ինքը եւ Նարբեն իսկապես խնդիրներ են ունեցել: Աստղիկը հաստատել էր, որ տեւական ժամանակ նրանք բաժանվել էին:

Հավելենք նաև, որ ինստագրամյան հարց ու պատասխանի ժամանակ նա նաև խոսել է հեռուստաեթեր չվերադառնալու մասին: Նա պարզապես գրել է. «Հեռուստատեսություն չեմ վերադառնա»: Նշենք, որ Աստղիկը բազմիցս է նշել, որ եթեր վերադառնալու ցանկություն չունի, ավելին՝ վերջերս նա և ամուսինը՝ Նարբեն, առաջարկ էին ստացել վերսկսելու իրենց աշխատանքը հեռուստաեթերում, սակայն զույգը հրաժարվել էր:

 

Մեկնաբանություն

Որոնում