Այս շաբաթ Էրիկն ամուսնանում է․ տեսեք՝ ինչպես է հարսանիքին պատրաստվում նրա սիրելին (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 11, 2022

Starnews-ին հայտնի է դարձել, որ այս շաբաթ տեղի է ունենալու Էրիկ Կարապետյանի և նրա ընտրյալի՝ Սվետլանայի Իշխանյանի հարսանիքը։ Զույգն այս շրջանում զբաղված է հարսանեկան վերջին պատրաստություններով։

Սվետլանան ինստագրամի «Stories» բաժնում հրապարակել է լուսանկար, որում շնորհակալություն է հայտնել ընկերուհուն՝ իր հարսնաքույրը դառնալու համար: Ավելի վաղ՝ հունիսի 5-ին,  Սվետլանան հրապարակել էր լուսանկար Էրիկի հետ, որին կից գրել էր. «Շնորհավոր ծննդյանդ օրը, սեր»:

Հավելենք, որ Էրիկի և Սվետլանայի հարաբերություններն ունեցել են նաև դժվար փուլ․ զույգը բաժանվելու որոշում էր կայացրել։ Հավելենք, որ բաժանման ընթացքում Սվետլանան ամուսնացել էր։

Ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ զույգը կրկին միասին է: Հիշեցնենք, որ զույգը միասին է երկար տարիներ, 2018-ին նրանք բաժանվեցին, սակայն բաժանումից մոտ 3 տարի հետո զույգը վերսկսեց հարաբերությունները:

Վերջին շրջանում զույգն այլևս չէր թացքնում իրենց հարաբերությունները՝ տարբեր միջոցառումների ներկայանում էին միասին։ Նույն ժամանակահատվածում նաև երկրից էին բացակայում և նույն վայրերից հրապարակումներ էին անում։

Հավելենք, որ Էրիկն այն եզակի հանրային դեմքերից է, ով երբեք չի խոսում իր անձնական կյանքի մասին։

 

Մեկնաբանություն

Որոնում