Հրաչուհի Ութմազյանը սիրելի ունի․ հարսանիքը սարերի հետևում չէ (տեսանյութ)

  • Jul 11, 2022

Starnews-ին հայտնի է դարձել, որ հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը սիրելի ունի։ Ըստ մեր տեղեկությունների՝ հաղորդավարուհին նախատեսում է ամուսնանալ այս տարի։

Հավելենք, որ Հրաչուհին գրեթե երբեք չի խոսում իր անձնական կյանքի մասին։ Միայն տարիներ առաջ նա հայտնել էր, որ սիրելի ունի, սակայն նրանց հարաբերությունները երկար չէին տևել։ Այլ մանրամասներ հաղորդավարուհին երբեք չի ներկայացրել։

Նա իր հեղինակային հաղորդումների ժամանակ երբեմն նաև ակնարկում էր, որ մտածում է միայնակ մայրանալու թեմայի շուրջ։ Հավելենք, որ օրերս Հրաչուհին բավական համարձակ լուսանկար էր հրապարակել։ Դրան կից գրել էր․ «36 տարեկանն  այս տեսքն ու զգացողուցությունն ունի»։

Հավելենք նաև, որ ավելի վաղ կրկին քննարկվում էր, որ հաղորդավարուհին պատրաստվում է ամուսնանալ, սակայն որոշ ժամանակ անց այդ լուրերը հերքվել էին։ Նա այդ քննարկումներից հետո հետևյալ գրառումն էր արել․

«Էս կյանքում դու ունես միայն քեզ… Հույսդ էլ մենակ քեզ վրա դիր… Հոգ տար քո մասին ու վստահ քայլիր առաջ…»:

Մեկնաբանություն

Որոնում