Վարդուհի Վարդանյանի գերեզմանից կադրեր են հայտնվել համացանցում (տեսանյութ)

  • Jul 11, 2022

Սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանը  մահացել է 2006 թվականի հոկտեմբերի 15-ին Սևան – Մարտունի մայրուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:  Հունիսի 27-ին նա կդառնար 46 տարեկան։

Նշենք, որ Վարդուհի Վարդանյանը մտերիմ էր շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների հետ։ Զարուհի Բաբայանը, ով նաև նրա մանկության ընկերուհին էր, երգչուհու գերեզմանից լուսանկար էր հրապարակել։

Հավելենք, որ համացանցում բավական ակտիվ  է Վարդուհի Վարդանյանի հարսը՝ Մերի Ղազարյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Starnews-ը տեղեկացրել էր, որ   հունիսի 3-ին ծնվել է նրանց դուստրը։ Նշենք, որ Մերին հաճախ է հարց ու պատասխաններ կազմակերպում ինստագրամյան հարթակում: Նա թե հղիության ընթացքում, թե մայրանալուց հետո կիսվում է իր փորձով, օրինակ՝ նորաթուխ մայրիկը նշում է, որ երեխան լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով:

Մերին նաև ամուսնու և դստեր մասնակցությամբ հուզիչ տեսանյութ էր հրապարակել: Նախքան մայրանալն էլ ներկայացնում էր, թե ինչպես է անցել իր հղիության ընթացքը, ինչպես է սնվում և այլն: Օրերս էլ Մերին ցույց է տվել, թե ինչպես է դստեր հետ զբոսնում:

Դեռևս ամիսներ առաջ Ռուբենը  և Մերին հայտնել էին երեխայի սեռը՝ հրապարակելով հոլովակ, որտեղ պայթեցնում են փուչիկը, որտեղից թափվում են վարդագույն թերթիկներ: Նշենք, որ երեխային տվել են Վարդուհի անունը՝ ի պատիվ տատիկի: Անվան ընտրությունը Մերին բացահայտել էր դեռ ամիսներ առաջ:

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2021 թվականի հունվարի 21-ին, իսկ զույգի քավորն էր Լևոն Քոչարյանն ու երգչուհի Սիրուշոն: Նրանց հարսանեկան խնջույքին ներկա էին շոու բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչները: Ռուբենը և Ռազմիկ Ամյանը միասին կատարել էին Մերիին նվիրված երգը:

 

Մեկնաբանություն

Որոնում