Անատի Սաքանյանն այս անգամ էլ ցույց է տվել, թե ինչպես են ինքը ու ձեռքը, այսինքն՝ սիրելին, քեֆ անում

  • Jul 12, 2022

Անատի Սաքանյանը շարունակում է սիրելիի փոխարեն նրա ձեռքը ցույց տալ, օրերս նա հրապարակել էր, թե ինչպես են միասին քեֆ անում։ Ի դեպ, Անատին սիրելիի ձեռքը ցուցադրելուց բացի, հաճախ նաև սեքսուալ հրապարակումներ է անում, սակայն վստահեցնում է, որ իր սիրելին խանդոտ է, չնայած գիտի, որ ինքը հիմնականում տանն է և գիրք է կարդում։

Հիշեցնենք, որ Անատին հերթական սթորիներն էր հրապարակել իր սիրելիի հետ: Նա փորձել էր ցույց տալ, որ սիրելին գերշքեղ մեքենա է վարում: Սթորիին կից նա գրել էր. «Գնում ենք»: Ինչպես միշտ, Անատին ցույց է տվել միայն սիրելիի ձեռքերը: Նա չի բացահայտում, թե ով է նա:

Հավելենք, որ ավելի վաղ Starnews-ն արդեն բազմիցս անդրադարձել էր Անատիի «թվացյալ» սիրելիին: Ինչո՞ւ թվացյալ, քանի որ Անատին նրան կամ ֆոտոշոփում է, կամ էլ այնպես է ներկայացնում, որ ավելի լավ է ֆոտոշոփեր: Մենք, իհարկե, ոչինչ չենք հաստատում, սակայն Անատիի պահվածքը «մեղմ ասած»  տարօրինակ է:

Հիշեցնենք, որ Անատին ընկերոջը ցուցադրելու համար մեկ նրա ձեռքն էր ֆոտոշոփել, մեկ էլ ուրիշի ձեռքն էր ցույց տվել որպես իրենը՝ կրկին դիմելով ֆոտոշոփի օգնությանը: Նա նույնիսկ իր անունն էր ֆոտոշոփով ավելացրել շղթայի հետ, որպեսզի հետևորդները, կարծեն, թե սիրելին  ռոմանտիկ է:

Հավելենք նաեւ, որ երբ Անատին ցուցադրել էր իր նշանադրության մատանին, համացանցային շատ օգտարեր վստահեցրել էին, որ այն կամ կեղծ է, կամ էլ Անատին հանդիպում է օլիգարխի հետ, քանի որ նման շքեղ մատանի միայն մեծահարուստ տղամարդը կարող էր իրեն թույլ տալ:

Մենք զրուցել էինք մասնագետներից մեկի հետ, ով վստահեցրել էր, որ մատանին իրական չէ, քանի որ ոսկուց մատանին երբեք չի ունենում այսպես ասած՝  «դրսի պռոբա»:

Հավելենք նաեւ, որ դերասանուհին հարցազրույցներում բազմիցս նշել է, որ իր սիրելին բավական խանդոտ է: Չնայած դրան՝ ըստ դերասանուհու՝ սիրելին գիտի, որ ինքը գրեթե միշտ տանն է՝ գիրք է կարդում: Դատելով Անատիի հրապարակումներից՝ դժվար է ասել, որ նա իր ժամանակի մեծ մասը տանն է անցկացնում, ավելին՝ տպավորություն է, որ նա մեծացրել է իր կրծքերը:

Համենայն դեպս,  նախկինում Անատին նման բարեմասնություններով աչքի չէր ընկել:

Մեկնաբանություն

Որոնում