Հարսիկ եմ լինելու. տեսեք՝ ինչ է ակնարկել Սոֆի Դեւոյանը (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 12, 2022

Պարուհի Սոֆի Դեւոայանը բավական ակտիվ է համացանցում: Նա գրեթե ամեն օր մանրամասներ է ներկայացնում իր կյանքից: Այս անգամ նա ինստագրամյան սթորիներ է հրապարակել՝ նշելով, որ նոր տեսահոլովակ են նկարահանում, որտեղ ինքը հարսիկ է լինելու:

Հավելենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, Սոֆին վերջերս սիրելիի հետ Դուբայում էր: Նա անդադար ցույց էր տալիս, թե  ինչպես էր անցնում իրենց համատեղ հանգիստը:

Պարուհին հաճախ է ինստագրամյան հարթակում հարց ու պատասխաններ կազմակերպում: Հերթական հարց ու պատասխանի ժամանակ համացանցային օգտատերերից մեկը հարց է ուղղել նրանց տարիքային տարբերության մասին։Նրան հարցրել են,թե որն է զույգի մեջ լավագույն տարիքային տարբերությունը։

Սոֆին նշել է, որ յուրաքանչյուր համար նորմալ է իր ու կողակցի տարիքային տարբերությունը։ «Մերը քիչ չի, բայց ադեկվատ, սիրուն, պարզ հարաբերություններում դա չես էլ նկատում։ Հավես է, որ միշտ բռի մեջ փոքրի պես պահում է։ Կարևորը սիրեք».,-գրել է Սոֆին։

Թեպետ Սոֆին սիրում է սիրելիի մասնակցությամբ տեսանյութեր հրապարակել,  սակայն չի սիրում խոսել, թե նա ով է և ինչով է զբաղվում: Պարուհին գաղտնի է պահում նաև նրա անունը:

Ի դեպ, Սոֆիի շատ հրապարակումներ կարոտի մասին են: Նա չի թաքցնում, որ հեռավորությունը շատ ծանր է տանում: Հավելենք  նաև, ըստ պարուհու՝ հարսանիքի մասին դեռ վաղ է խոսել:

 

Մեկնաբանություն

Որոնում