Պետք է քիչ խոսա և շատ գործի․․․ Տեսեք՝ Լիլիթ Բասյանն ինչ է ակնարկել նախկին սիրելիի մասին (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 12, 2022

Ալեքսանդր Բաբասյանի նախկին կինը՝ սննդաբան Լիլիթ Բասյանը,  օրերս ինստագրամյան հարթակում հարց ու պատասխաներ էր կազմակերպել։ Դրա շրջանակներում հետևորդները Լիլիթին առանց իրենց անունը բացահայտելու հարց հղելու հնարավորություն ունեին։

Նրանցից մեկը հետաքրքրվել էր՝ ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդը, որպեսզի համապատասխանի նրան։ Լիլիթը պատասխանել է, որ իր տղամարդը պետք է իր խոսքի տերը լինի, եթե ասել է, ապա պետք է անի։ «Նա պետք է ցանկացած արարքում հարգանք և հոգատարություն ցուցաբերի։ Ինձ համար, առհասարակ, կապ չունի, թե նա ինչ դիրք կունենա, պարզապես պետք է լինի աշխատասեր, քիչ  խոսա և շատ գործի»,-գրել է Լիլիթը։

Լիլիթն այս ձևով ևս մեկ անգամ հաստատել է, որ բաժանվել է իր սիրելիից։ Հավելենք, որ տևական ժամանակ  Լիլիթը խոսում էր այն մասին, որ սիրելի ունի և պատրաստվում է ամուսնանալ նրա հետ: Նա խոստովանել էր, որ ամուսնանալու են մինչեւ 2023 թվականը:

Լիլիթը բազմիցս նշել էր, որ երազում է շատ երեխաներ ունենալու մասին: Ըստ Լիլիթի՝ սիրելին իրեն օգնել էր նաև բնակարան ձեռք բերելու հարցում: Սննդաբանը նաև խոստովանում էր, որ հրաշալի հարաբերություններ ունի սիրելիի ընտանիքի հետ:

Ավելի վաղ Լիլիթն ակնարկել էր, որ բաժանվել է սիրելիից: Նախ նա ինստագրամյան հարթակում հերքել էր հնարավոր ամուսնությունը, ապա հետևորդներից մեկին էլ, ով կարծիք էր հայտնել, որ նա տխուր աչքեր ունի, պատասխանել էր, որ իր սիրտը զբաղված է միայն իր որդով: Այլ մեկնաբանություններ Լիլիթը չի անում։

 

 

 

Մեկնաբանություն

Որոնում