Այսքան ժամանակ չեք իմացել՝ ովքեր են Նարինե Մկրտումյանի ծնողները (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 13, 2022

Երգչուհի, դերասանուհի Նարինե Մկրտումյանն օրերս հրապարակել էր իր ծնողների մասնակցությամբ կադրեր։ Որպես կանոն, նա նման հրապարակումներ հաճախ չէ անում։ Դրանց կից նա գրել էր. «Սիրում եմ Ձեզ»:

Հավելենք, որ Նարինեն բավական ակտիվ է համացանցում: Նա հաճախ է ինստագրամյան հարց ու պատասխաններ կազմակերպում։ Վերջերս դրա  շրջանակերում նրան հարցրել էին, թե ո՞րն է եղել իր կյանքի ամենամեծ դասը, ինչպես նաեւ՝ ում կողմից: Նարինեն պատասխանել էր, որ այն ստացել է մայրիկի կողմից: «Մամաս ա տվել ու «շան ծեծ ա տվել» սուտ խոսելու համար: Ճշտախոս ու անկեղծ եմ՝ անգամ ամենացավոտ իրավիճակներում»:

Մենք նաև գրել էինք այն մասին, որ Նարինեին ինչ-որ մեկը խաբել է՝ ասելով, որ սթորիներում պետք է շատ բնական լինել: Նա էլ կարծել է, որ բնական լինելու համար պետք է ցույց տալ, օրինակ՝ թափթփված բնակարանը:

Հավելենք, որ  Նարինեն լսարանին առավել հայտնի էր դարձել «4 տարբերակ» խմբից։  2000-ականներին խումբը մեծ մասսայականություն էր վայելում, չնայած դրան՝ հաջողությունը երկար չտվեց։ Խումբը կազմալուծվեց, որից հետո Նարինեն երկար տարիներ չէր կարողանում մեծ հաջողություն գրանցել։

Նարինեն սկսեց նկարահանվել սերիալներում, ինչն էլ նրան մասսայական դարձրեց։ Հավելենք, որ մի շրջան Նարինեին սիրավեպ էին վերագրում իր խաղընկերոջ՝  Հայկ Հովհաննիսյանի հետ։ Չնայած դրան՝ Նարինեն  չէր սրտնեղում այդ խոսակցություններից՝ նշելով, որ այդ ամենն օրինաչափ է, քանի որ լսարանը սիրում է սիրավեպեր վերագրել սերիալային զույգերին:

Ըստ Նարինեի՝ ինքը երջանիկ է, ինչպես նաեւ սիրված իր ամուսնու կողմից:

 

Մեկնաբանություն

Որոնում