Նշանածից բաժանվելուց հետո Կարո Հովհաննիսյանը նոր սիրելի ունի՞

  • Jul 13, 2022

Դերասան, հանդիսավար Կարո Հովհաննիսյանը հրապարակել է իր եւ պարուհի Աիդա Կարապետյանի լուսանկարը: Դրան կից նա շնորհավորել է պարուհուն ծննդյան առիթով: Ի դեպ, Կարոն բավական մտերմիկ լուսանկար է հրապարակել, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչն է նրանց միացնում:

Starnews-ն ավելի վաղ արդեն տեղեկացրել է, որ դերասանը 2017 թվականին նշանադրվել էր մոսկվայաբնակ դիզայներ Ռիտայի հետ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է: Նախքան բաժանումը Կարոն հարցազրույցներից մեկում խոստովանել էր,  որ հանուն իրեն Ռիտան տեղափոխվել էր Երեւան:

Ըստ ասեկոսեների՝ բաժանության պատճառը տարածությունն էր, որը զույգը չէր կարողանում հաղթահարել: Ներկայումս Ռիտան կրկին Մոսկվայում է: Նա հաճախ է գալիս Երեւան: Ի դեպ, Ռիտան նախկինում մտերիմ էր սննդաբան Լիլիթ Բասյանի հետ, սակայն աղջիկները ներկայումս չեն շփվում:

Հավելենք, որ մեկ անգամ Կարոն ինստագրամյան հարթակում հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ժամանակ խոսել էր այն մասին, որ սիրելի ունենալու կարիք ունի: Նա նաեւ հումորային պատասխան է տվել, թե ինչպիսի սիրելի է պատկերացնում իր կողքին:Կարոն նաեւ նշել է, որ հենց պատկերացնի՝ նա կհայտնվի:

Հավելենք նաեւ, որ Կարոն չի թաքցնում իր ընդդամիդիր հայացքները: Նա միացել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրներին, ինստագրամյան իր էջում գրառումներ էր կատարել սթորի բաժնում: Նրա գրառումն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորև.

«Մի բան արձանագրենք, բոլոր նրանք, ովքեր որոշել են զերծ մնալ փողոց դուրս գալուց, քանի որ  ոչ սրան են կողմ, ոչ նախկիններին, ավտոմատ ինքնակամ դառնում են նիկոլիզմի սատարող, իսկ դա ձեզ պե՞տք ա, բա որ բան փոխվեց ու չհասցրեցիք դուրս գալ փողոց, լավ կլի՞նի…

Էս նույն տեքստը 2018-ին ասում էին ինձ իմ ընկերները ու ոչ միայն, մոտավոր նույնը… Հիմա ես եմ ասում՝ ուշքի եկեք, շահերի  խնդիր չի, սիրել-չսիրելու հարց չի, երկրի անվտանգության ու ապագայի հարց ա, ու եթե թեկուզ կա 1% պայքարելու հույս ու իմաստ, պետք ա դուրս գաք փողոց:Հեյ ուշքի եկեք…

Եթե նեղանաս իմ խոսքերից, դա արդեն քո խնդիրն ա, իմ սիրելի ընկեր…»:

Մյուս սթորիում լուսանկարից կից նա գրել է հետևյալը. «Լսո՞ւմ եք, տեսնո՞ւմ,  շատ ենք, չէ՞:Դե բերաններդ փակեք»:

 

 

Մեկնաբանություն

Որոնում