Սկանդալային պարուհի Վարդան Հայաստանում է. կապշեք, երբ իմանաք այցի պատճառը (տեսանյութ)

  • Jul 13, 2022

Երգչուհի, դերասանուհի և pole-dance-ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) ներկայումս Հայաստանում է: Նա ինստագրամյան սթորիներ է հրապարակել:

Պարուհին հայտնել է, որ պատրաստվում է խանութ բացել Հայաստանում։ «Այսօր տարածքներ ենք ուսումնասիրելու։ Հա՛մ առանձին բուտիկներ ենք դիտարկում, հա՛մ էլ այդ բուտիկներում անկյուն ունենալու տարբերակ»,– նշել է նա։

Հիշեցնենք, որ պարուհին հագուստի և լողազգեստների ապրանքանիշ ունի։ Հավելենք նաեւ, որ Pole-dance–ի ոլորտում բազմամյա կարիերայի ընթացքում Վարդան կարողացել է դառնալ առաջինը և նվաճել աշխարհի ամենահեղինակավոր տիտղոսները` հանդես գալով «Սև հրեշտակ» բեմական կեղծանունով։

Ի դեպ, Վարդան միշտ աչքի է ընկել իր հայրենասիրությամբ: 44-ամյա պատերազմի ժամանակ պարուհին իր հազարավոր հետևորդներին հորդորում էր նվիրատվություններով օգնել Արցախին ու աղոթել հայ ժողովրդի համար։
«Արցունքներով եմ կարդում Արցախում զոհվածների անունները։ Երիտասարդ տղաներ, որոնք հազիվ 20 տարեկան են …Չեմ կարողանում բառեր գտնել ցավս արտահայտելու համար … Գիտեմ, որ իմ հետևորդների մեջ շատ հայեր կան, գիտեմ, որ շատերն ուզում են աջակցել հայ ժողովրդին: Նույնիսկ եթե հիմա հեռու եք, կարող եք տուժած ընտանիքներին օգնել գումարով և աղոթքներով: Միջոցները կօգտագործվեն այս դժվարին պահին մեր հայրենիքին օգնելու և աջակցելու համար»,–գրել էր Վարդան։

Մեկնաբանություն

Որոնում