Կարող եմ ինձ թույլ տալ․․․ Կապշեք, երբ տեսնեք, թե ինչպես է Լիա Զախարյանն իրեն պահել ինքնաթիռում (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 14, 2022

Դերասանուհի Լիա Զախարյանը մեկնել է Մոսվկա։ Նա վերջին տարիներին ապրում է և Երևանում, և Մոսկվայում, ավելին՝ արդեն Մոսկայում նա լուսանկար է հրապարակել, որին կից գրել է հետևյալը․ «Ես տանն եմ»։

Ի դեպ, Starnews-ի աչքից չի վրիպել, թե ինչպես է Լիան իրեն դրսևորել օդանավում։ Նա լուսանկար էր հրապարակել, որից կից գրել էր հետևյալը․ «Կարող եմ ինձ թույլ տալ»։

Հավելենք, որ Լիան այն հայտնիներից է, ով հաճախ է ինստագրամյան սթորի հատվածում հրապարակումներ անում։ Ամիսներ առաջ Լիան հրապարակել էր շքեղ ծաղիկների լուսանկարներ։ Շքեղ ծաղիկների նկարը հրապարակելուց բացի, նա նաև հետևյալն էր գրել. «Իմ»:

Իրականում հայտնի չէ, արդյոք սա նշանակում էր, որ Լիան սիրելի ունի, թե պարզապես նա առաջացնում է համացանցի օգտատերերի հետաքրքրությունը։ Նա ներկայումս չի անկեղծանում, թե ինչ է կատարվում իր անձնական կյանքում:

Ժամանակին դերասանուհին չէր թաքցնում, որ ընտրյալ ունի: Նա հրապարակումներ էր անում, սակայն կարճ ժամանակ անց հայտնի էր դարձել, որ բաժանվել են: Լիան չէր մեկնաբանում, թե որն էր եղել բաժանման պատճառը: Փոխարենը, Լիան բավական անկեղծորեն պատմում է, թե ինչ դժվարություններ է ունեցել փոքր տարիքում: Մայրը նրան մեծացրել է միայնակ: Լիան չի թաքցնում, որ հոր հետ սկսել է շփվել միայն հասուն տարիքում:

Հավելենք նաև, որ տարեվերջին դերասանուհու ընտանիքում դժբախտություն էր տեղի ունեցել:Մահացել էր Լիայի սիրելի տատիկը։ Նշենք, որ տատիկի մահը Լիան շատ ծանր էր տարել, քանի որ հենց նա էր մեծացրել դերասանուհուն: Լիան հուզիչ գրառում էր արել ինստագրամյան իր էջում նրա մահից հետո.

«Այսօր տատիկս գնաց երկնային հրեշտակների մոտ ….. ոչ, մայրիկս …. իմ դաստիարակը … իմ ուղեցույցը … իմ լավագույն ընկերը … իմ կեսը … Ես միշտ կարծում էի, որ կհասցնեմ սովորել նրանից ամեն ինչ՝ հատկապես աշխարհի ամենահամեղ քաղցրավենիքները և ամենահամեղ ուտեստները թխելու ունակությունը… Բայց դժբախտ պատահարի պատճառով ես չհասցրի և այն ամենը, ինչ ես ուզում էի նրա հետ անել, տեսնել, զգալ, մնալու են միայն անցյալում, անիրականանալի անցյալում: Նա մենակ չգնաց, նա իր հետ տարավ իմ հոգին, իմ սիրտը ՝ այս կյանքում թողնելով ինձ միայն իմ մարմինը»,- գրել էր Լիան:

 

Մեկնաբանություն

Որոնում