Բարակ հոնքերով Աստղիկ Ալավերդյանին քչերը կհիշեն․ տեսեք՝ համացանցում ինչ լուսանկարներ են հայտնվել (տեսանյութ)

  • Jul 14, 2022

Նախկինում դերասանուհի, հաղորդավարուհի, ներկայումս գործարար Աստղիկ Ալավերդյանը հրապարակել է լուսանկար, որին կից գրել է հետևյալը․ «Այս նկարը նայեցի ու հասկացա, որ շուտով եմ 36 եմ դառնալու։ Դուք ինձ ճանաչում եք 19 տարեկանից»։ Ապա Աստղիկը արխիվային լուսանկարներ է հրապարակել։ Նա հեգնել է իր բարակ հոնքերը, որոնք ուներ 19 տարեկանում։

Մեկ այլ լուսանկարում Ասղտիկը գրել էր, որ շատերը կարծում էին, թե ինքը շատ հագուստներ ուներ, այն դեպքում, որ իրեն հաջողվում էր դրանք ճիշտ համադրել։

Հավելենք, որ Աստղիկը գրեթե ամեն օր մանրամասներ է ներկայացնում իր առօրյայից։ Նա հաճախ է ցուցադրում նաև իր և ամուսնու ջերմ զգացմունքները միմյանց հանդեպ։  Վերջերս նա ցույց էր տվել, թե ինչպես է պարելու ընթացքում ամուսինը՝ Նարբե Պողոսյանը, կրքոտ համբուրում իրեն։

Աստղիկը շատ անկեղծ է համացանցում: Նա ինստագրամյան հարթակում հարց ու պատասխաներ հաճախ է  կազմակերպում, որի շրջանակներում մեկ անգամ խոսել էր իր եւ սկեսուրի հարաբերությունների մասին:

Աստղիկը նշել է, որ ինքը եւ սկեսուրը քաղաքակիրթ հարաբերություններ ունեն: Ըստ Աստղիկի՝ իրեն շատ սիրում էր Նարբեի հայրը, սակայն նա մահացել է: Հավելենք, որ ըստ ասեկոսեների՝ Նարբե Պողոսյանի ծնողները երկար ժամանակ դեմ էին Աստղիկին, ինչն էլ դարձել էր նրանց տեւական բաժանման պատճառը:

Նրանք միավորվել էին միայն Նարբեի հոր մահից հետո: Հավելենք, որ Աստղիկը հարցազրույցներից մեկում չի թաքցրել, որ ինքը եւ Նարբեն իսկապես խնդիրներ են ունեցել: Աստղիկը հաստատել էր, որ տեւական ժամանակ նրանք բաժանվել էին:

Հավելենք նաև, որ ինստագրամյան հարց ու պատասխանի ժամանակ նա նաև խոսել է հեռուստաեթեր չվերադառնալու մասին: Նա պարզապես գրել է. «Հեռուստատեսություն չեմ վերադառնա»: Նշենք, որ Աստղիկը բազմիցս է նշել, որ եթեր վերադառնալու ցանկություն չունի, ավելին՝ վերջերս նա և ամուսինը՝ Նարբեն, առաջարկ էին ստացել վերսկսելու իրենց աշխատանքը հեռուստաեթերում, սակայն զույգը հրաժարվել էր:

Մեկնաբանություն

Որոնում