Սոֆյա Պողոսյանին այսքան նիհարած և թափթփված տեսքով չեք տեսել․ ի՞նչ է կատարվում նրա կյանքում (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 14, 2022

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը օրերս լուսանկարվել էր վերելակում։ Մեր աչքից չի վրիպել, թե որքան է Սոֆյան նիհարել, ընդ որում՝ նա երբեք էլ ավելորդ քաշ չի ունեցել։ Հավելենք, որ միշտ  իր ոճով աչքի ընկնող Սոֆյան այս անգամ թափթփված կերպարով էր հանդես եկել։

Հավելենք, որ վերջերս Սոֆյան Liferoom հաղորդման հյուրն էր: Դրա շրջանակներում դերասանուհուն հարցրել են՝ արդյո՞ք որդու և Աշոտ Տեր-Մաթևոսյանի՝ առաջին ամուսնությունից ծնված դստեր միջև կապ կա։ Սոֆյան հրաժարվել է պատասխանել տվյալ հարցին՝ նշելով, որ այդ մասին խոսելը գեղեցիկ չի լինի։

Հաղորդման ընթացքում Սոֆյան անկեղծորեն խոսել է իր ամուսնալուծության, ապա Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ սիրավեպ սկսելու մասին: Հարցին՝ արդյո՞ք Աշոտին հանդիպելուց հետո է հասկացել, որ ցանկանում է ամուսնալուծվել, դերասանուհին նշել է, որ դա այդքան էլ այդպես չէ:

Սոֆյայի խոսքով՝ հստակ ժամանակագրությունը չի հիշում, սակայն ամուսնալուծվելու որոշումը մեկ օրում չի կայացրել: Ըստ նրա՝ իր կյանքում բավական բարդ փուլ էր, սակայն նա հորդորում է բոլորին լինել համարձակ եւ պատրաստ լինել փոփոխությունների: Սոֆյայի խոսքով՝ ինքը գտել էր այդ համարձակություն իր մեջ:

Ըստ նրա՝ ամուսնալուծվելու որոշումը հեշտ չի տրվում, երբ ունենում ես որոշակի անցյալ, սակայն պետք է հստակ հասկանալ, որ եթե տվյալ մարդու հետ երջանիկ չես, ապա պետք է ինքդ այնպես անես, որ կարողանաս քեզ երջանիկ զգալ: «Երբ զգում ես, որ այդ փոփոխությանը գնալու կարիքը կա, պետք է լինես համարձակ եւ չվախենաս», -նշել է Սոֆյան:

Հաղորդավարի դիտարկմանը, որ հանրությունն այդ շրջանում բամբասում էր, որ նա դավաճանել է ամուսնուն, Սոֆյան ասաց, որ օրինաչափ է, երբ հանրային մարդուն քննարկում եւ քննադատում են: Ըստ նրա՝ միեւնույն է ինքն ապրում է իր կյանքով, չնայած՝ այդ շրջանում բավական խոցելի էր:

Սոֆյան նաեւ նշել է, որ այն կարծիքին է, որ մարդիկ ցանկալի է, որ ամուսնանան ավելի հասուն տարիքում, որպեսզի կայացած լինեն: Ըստ Սոֆյայի՝ շատ դեպքերում ամուսինները հենց այդ պատճառով էլ ամուսնալուծվում են: Դերասանուհու խոսքով՝ Աշոտի դեպքում իրենք կարողանում են միմյանց ընդունել այպիսին, ինչպիսին իրենք կան:

Դերասանուհին վստահեցնում է, որ մայրանալուց հետո իրենց երջանկությունը կատարյալ է: Չնայած դրան՝ Սոֆյան նաեւ չի թաքցրել, որ մայրանալուց հետո մի քանի ամիս հետծննդաբերական դեպրեսիա է ունեցել: Ըստ նրա՝ այդ խնդրին լուծում տալու հարցում օգնել են ամուսինը եւ հարազատները: Դերասանուհու խոսքով՝ բավական բարդ է տրվել նաեւ առանց Աշոտի ԱՄՆ մեկնելու եւ այնտեղ ծննդաբերելու որոշումը:  Սոֆյան վստահեցնում է, որ չնայած որդին ծնվել է այնտեղ, սակայն իրենք Հայաստանից արտագաղթելու ցանկություն չունեն: «Դժվար էր, սակայն եթե կար հնարավորություն, ինչո՞ւ չօգտագործել»,-նշել է Սոֆյան:

Մեկնաբանություն

Որոնում