Օրերս դերասան Հայկ Հովհաննիսյանը Tert.am.life-ի «Խուճապ» հաղորդման հյուրն էր։ Դրա շրջանակներում նրան հարց են հղել իր և Անի Խաչիկյանի հավանական սիրավեպի մասին։ Հայկ Հովհաննիսյանն առաջին անգամ մեկնաբանել է տվյալ քննարկումները՝ նշելով, որ նորմալ է, որ նման ասեկոսեներ են պտտվում։ Ըստ Հայկի՝ դա տեղի է ունեցել մի քանի հոլովակի պատճառով։ «Երբ սերիալը լինի եթերում, կրկին համբերատար կլինեմ նման քննարկումների ժամանակ։ Ես և Անին սովորական, ջերմ, աշխատանքային, հետաքրքիր հարաբերություններ ունենք, որ ասեմ՝ ինչ-որ արտասովոր բան կա, չէ։ Անին հրաշալի դերասանուհի և տաղանդավոր աղջիկ է, այդքանը»,-ասել է Հայկը:
Հավելենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ համացանցում քննարկվում է Հայկո Հովհաննիսյանի և Անի Խաչիկյանի հավանական սիրավեպը։ Օրեր առաջ Հայկն ինստագրամյան իր էջում կադրեր էր հրապարակել, որոնցում ռոմանտիկ անակնկալ է անում՝ լուսամուտից ծաղիկներ նվիրելով: Տեսանյութի վերջում պարզ է դառնում, որ անակնկալը նախատեսված էր Անի Խաչիկյանի համար: Թերևս, այս կադրերն արվել են նոր նախագծի շրջանակներում:
Посмотреть эту публикацию в Instagram
Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում հայտնվել էին նրանց մասնակցությամբ ռոմանտիկ կադրեր: Տեսանյութում նրանք ռոմանտիկ զույգի տպավորություն են թողնում, ովքեր օդապարիկում վայելում են շամպայնը: Թերեւս, այս ձեւով նրանք փորձում են հետաքրքրություն մեծացնել իրենց նկատմամբ:
Посмотреть эту публикацию в Instagram
Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ Անի Խաչիկյանն ամուսնալուծված է: Նրա նախկին ամուսինը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին՝ լուսանկարիչ, ռեժիսոր Հայկ Բարսեղյանն էր: Անին եւ Հայկը որդի ունեն: Ըստ դերասանուհու՝ իրենց հաջողվել է բարեկամաբար բաժանվել, չնայած՝ չեն սիրում խոսել բաժանման մասին: Ի դեպ, ամուսնալուծության մասին Անին խոսել էր Liferoom հաղորդման շրջանակներում:
«Մեր հասարակությունը բաժանված կնոջը կա՛մ խղճում է, կա՛մ եթե դու ասում ես՝ չէ, ես լավ եմ, երջանիկ եմ, ասում են՝ հը՜մ, ուրեմն հաստատ տակը մի բան կա»,-ասել է դերասանուհին: «Տարբեր նամակներից կամ անմիջական շփումներից ելնելով՝ հասկացել եմ, որ մարդիկ հիմնականում խղճում են ինձ: Չգիտես՝ ինչ ասես այդ մարդկանց:
Մի՛ խղճացեք ինձ, ուղղակի ընդունեք, որ ես բաժանված եմ, պետք չէ ինձ խղճալ: Չեմ կարող բացատրել, թե ինչքան անհարգալից ու վատ արձագանք է դա»,- անկեղծացել էր Անին:
Ինչ վերաբերում է Հայկ Հովհաննիսյանին, ապա նա բավական փակ է պահում իր անձնական կյանքը: Մի շրջան կար, երբ դերասանին սիրավեպ էին վերագրում իր խաղընկերուհու՝ Նարինե Մկրտումյանի հետ: Վերջինս չէր սրտնեղում այդ խոսակցություններից՝ նշելով, որ այդ ամենն օրինաչափ է, քանի որ լսարանը սիրում է սիրավեպեր վերագրել սերիալային զույգերին:
Ըստ Նարինեի՝ ինքը երջանիկ է, ինչպես նաեւ սիրված իր ամուսնու կողմից: