Խայտառակություն. Մարիամ Մելիքյանը հերթական անցամ ցույց է տվել, թե որքան է սիրում Թուրքիան, թուրքական երգեր լսելով էլ՝ տժժում է (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 15, 2022

Դերասանուհի Մարիամ Մելիքյանը ներկայումս իր հանգիստն է վայելում Ադանայում: Նա, իհարկե, կիսվում է հանգստի մանրամասներով, սակայն մեր ուշադրությունն ամենից շատ գրավել է այն փաստը, որ Մարիամն առիթը բաց չի թողնում բոլորի աչքը մտցնելու, որ ինքը Թուրքիայում է՝ սթորիում հատուկ շեշտելով իր գտնվելու վայրը:

Մեկ այլ սթորիում ցույց է տվել, թե ինչպես ընկերուհիների հետ վայելում թուրքական երգերը։

Հավելենք, որ Մարիամ Մելիքյանը բավական ակտիվ է համացանցում: Նա գրեթե ամեն օր ցույց է տալիս իր առօրյան: Վերջերս թուրքաբնակ դերասանուհին ցույց էր տվել, թե ինչ է պատրաստել: Դատելով նրա գրառումից՝ ինքը գոհ էր մնացել իր խոհարարական հմտություններից:  Լուսանկարին կից դերասանուհին գրել էր հետևյալը.

«Ով կերելա իմ պատրաստած բլինչիկները, լոզերը  հաստատ գնաց»: Հավելենք, որ վերջերս դերասանուհին Թուրքիայում հյուրընկալել էր եղբորը և նրա կնոջը: Մարիամն անդադար ցույց էր տալիս, թե ինչպես են ինքը և հարսը վայելել իրենց ժամանցը:

Հավելենք նաև, որ Մարիամը չի թաքցնում, որ երբեմն խնդիրներ է ունենում իր սկեսուրի հետ: Ըստ Մարիամի՝  եղել է, որ պատասխանել է սկեսուրին, քանի որ ինքը խելոք հարսիկ չէ, ավելին՝ ինքը տակը մնացող չէ, ինքն իրեն պաշտպանել գիտի:

Մարիամը նաեւ նշել է, որ նույն պատկերն է նաեւ սկեսրայրի դեպքում, հարկ եղած դեպքում նրան էլ է կտրուկ պատասխանում: Դերասանուհին նշել էր նաև, որ իր սկեսուրը քուրդ է, համացանցում էջեր չունի, լինելու դեպքում էլ՝ հայերենին չի տիրապետում:

Ավելի վաղը Starnews-ն նաև տեղեկացրել էր, որ Թուրքիայում բնակվող Մարիամը  հաճախ է սիրում հրապարակումներ անել, որոնցում շեշտում է իր բնակության վայրը: Երբեմն տպավորություն է լինում, որ Մարիամն անուղղակիորեն ակնարկում է, թե որքան հրաշալի կյանքով է ապրում Թուրքիայում:Նա անդադար պատմում է Ստամբուլում գնված նոր բնակարանի մասին՝ իր հայ հետեւորդներին մանրամասներ ներկայացնելով վերանորոգումից:

Վերջերս էլ թուրքական երգեր լսելով եւ ծամոն ծամելով՝ տեսանյութեր էր հրապարակել: Այսքանով սակայն Մարիամի թուրքական արկածները չեն ավարտվում: Նա նաեւ սկսել է գովազդել թուրքական խանութներ:

Մարիամ ջան, գոնե մի մոռացիր, որ Հայաստանում քեզ հետեւում են մարդիկ, որոնցից շատերի հարազատները, գուցե, զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ, հիշեցնենք, որ այդ ամենն առանց քո սիրելի Թուրքիայի չի եղել, դա հիշելուց հետո եւս մեկ անգամ մտածիր` արդյո՞ք տեղին է քո թուրքական կոնտենտը:

Մեկնաբանություն

Որոնում