Մահացել է կալանքի տակ գտնվող պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը. համացանցում բացառիկ կադրեր են հայտնվել դեպքից րոպեներ առաջ

  • Jul 15, 2022

Երեւանի աընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ եւ նա կորցրեց գիտակցությունը՝ ընկնելով աթոռից: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացավ:

Համացանցում հայտնվել են դեպքից կադրեր, որոնք հրապարակել է լրագրող Սյուզի Բադոյանը: Նա դրանց կից գրել է հետեւյալը.

«Արմենն ուշագնաց եղավ, նիստն հետաձգվեց առողջական վիճակը կտրուկ վատացավ , նեռռռռ
Ասում են առողջությունն էլ քայքայել ես
15 րոպե է `սառը գետնին պառկացրել են։ Ոչ շտապ օգնությունն է հասել տեղ ոչ ինքն է ուշքի գալիս»

Նշենք, որ Արմեն Գրիգորյանը քաղաքական ընդդիմադիր հայացքներ ուներ: Նա ակտիվ կերպով քննադատում էր գործող իշխանությանը:

Հիշեցնենք, որ Համաձայն քրեական դատավարության նոր օրենսգրքի՝ նախնական դատալսումների ընթացքում, ի թիվս այլոց, քննարկվելու է նաև խափանման միջոցի հարցը։ Արմեն Գրիգորյանը պահվում է անազատության մեջ մայիսի 17-ից:

Մեկնաբանություն

Որոնում