Դերասանուհի Անի Խաչիկյանն այն հայտնիներից է, ով երբեք էլ աչքի չի ընկել իր խնամվածությամբ: Նա հերթական ինստագրամյան սթորին է հրապարակել, որում մեր աչքից չի վրիպել, թե որքան չխնամված ոտքի մատներ ունի: Տպավորություն է, որ Անին առանց ոտնահարդարման է:
Հավելենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ համացանցում քննարկվում է Հայկ Հովհաննիսյանի և Անի Խաչիկյանի հավանական սիրավեպը։ Օրեր առաջ Հայկն ինստագրամյան իր էջում կադրեր էր հրապարակել, որոնցում ռոմանտիկ անակնկալ է անում՝ լուսամուտից ծաղիկներ նվիրելով: Տեսանյութի վերջում պարզ է դառնում, որ անակնկալը նախատեսված էր Անի Խաչիկյանի համար: Թերևս, այս կադրերն արվել են նոր նախագծի շրջանակներում:
Посмотреть эту публикацию в Instagram
Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում հայտնվել էին նրանց մասնակցությամբ ռոմանտիկ կադրեր: Տեսանյութում նրանք ռոմանտիկ զույգի տպավորություն են թողնում, ովքեր օդապարիկում վայելում են շամպայնը: Թերեւս, այս ձեւով նրանք փորձում են հետաքրքրություն մեծացնել իրենց նկատմամբ:
Посмотреть эту публикацию в Instagram
Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ Անի Խաչիկյանն ամուսնալուծված է: Նրա նախկին ամուսինը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին՝ լուսանկարիչ, ռեժիսոր Հայկ Բարսեղյանն է: Անին եւ Հայկը որդի ունեն: Ըստ դերասանուհու՝ իրենց հաջողվել է բարեկամաբար բաժանվել, չնայած՝ չեն սիրում խոսել բաժանման մասին: Ի դեպ, ամուսնալուծության մասին Անին խոսել էր Liferoom հաղորդման շրջանակներում:
«Մեր հասարակությունը բաժանված կնոջը կա՛մ խղճում է, կա՛մ եթե դու ասում ես՝ չէ, ես լավ եմ, երջանիկ եմ, ասում են՝ հը՜մ, ուրեմն հաստատ տակը մի բան կա»,-ասել է դերասանուհին: «Տարբեր նամակներից կամ անմիջական շփումներից ելնելով՝ հասկացել եմ, որ մարդիկ հիմնականում խղճում են ինձ: Չգիտես՝ ինչ ասես այդ մարդկանց:
Մի՛ խղճացեք ինձ, ուղղակի ընդունեք, որ ես բաժանված եմ, պետք չէ ինձ խղճալ: Չեմ կարող բացատրել, թե ինչքան անհարգալից ու վատ արձագանք է դա»,- անկեղծացել էր Անին:
Հավելենք, որ Անին բավական ակտիվ է համացանցում: Վերջերս նա ինստագրամյան իր էջում հարց ու պատասխաներ էր կազմակերպել:Դրա շրջանակներում դերասանուհուն ամուսնության առաջարկություն էին արել: Նա հումորով էր արձագանքել դրանց. «Էն ամուսնությունների վերաբերյալ կարող եք հերթագրվել, Ձեզ կկանչեն հարցազրույցի»,-կատակել էր Անին: