Արմենի մայրը հարցրեց՝ «շտապօգնությունը կհասցնի չէ՞ Արմենիս փրկել». նոր մանրամասներ՝ այսօրվա դեպքից (տեսանյութ)

  • Jul 15, 2022

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արմենը մահացավ իմ աչքի առաջ։ Ժպտում էր, կատակում, հումորներ անում ու… մահացավ։
Արմենի մայրը ինձ հարցրեց՝ «շտապօգնությունը կհասցնի չէ՞ Արմենիս փրկել»։
Ես ասեցի՝ հա, ամեն ինչ լավ կլինի։
Մեռած մարդու մարմին հոշոտող, արնախում, հիվանդ էս հասարակությունից ո՞նց փրկենք մեր երեխաներին։
Ո՞նց»:

Հավելենք, որ ավելի վաղ Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր Երեւանի աընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ եւ նա կորցրեց գիտակցությունը՝ ընկնելով աթոռից: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացավ:

Հավելենք, որ համացանցում հայտնվել են դեպքից կադրեր:

Նշենք, որ Արմեն Գրիգորյանը քաղաքական ընդդիմադիր հայացքներ ուներ: Նա ակտիվ կերպով քննադատում էր գործող իշխանությանը:

Հիշեցնենք, որ Համաձայն քրեական դատավարության նոր օրենսգրքի՝ նախնական դատալսումների ընթացքում, ի թիվս այլոց, քննարկվելու է նաև խափանման միջոցի հարցը։ Արմեն Գրիգորյանը պահվում է անազատության մեջ մայիսի 17-ից:

 

Մեկնաբանություն

Որոնում