Անբարեխիղճ վարորդը վրաերթի ենթարկեց ընկերուհուս՝ Սոսիին, հիմա ազատության մեջ վայելում իր կյանքը․ Գոհար Գասպարյանը զայրացած է (տեսանյութ)

  • Jul 18, 2022

Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահից հետո ինստագրամյան սթորի է հրապարակել։ Դրան կից նա գրել է հետևյալը․

«Անբարեխիղճ վարորդը, որ վրաերթի ենթարկեց ընկերուհուս՝ Սոսիին, կամ մյուս անխիղճը, որ սպանեց հղի Սոնային, մինչև հիմա ազատության մեջ վայելում են իրենց կյանքը։ Իսկ մեր ժողովրդի ապագայով մտահոգված մարդը մի քանի ամիս կալանքի տակ գտնվելով, անարդարության ցավից մահացավ դատարանում՝ ծնողի աչքի առաջ։ Սա ենք մենք։ Սա են մեր բարքերը: Սա են սովորում մեր երեխաները․․․ Ննջեք խաղաղությամբ․ Արմեն Գրիգորյան»։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտի 1-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած վրաերթի հետեւանքով մահացել է «Քաղաքը», «Վարդապետը» վավերագրական ֆիլմաշարերի հեղինակ, սցենարիստ, բազմաթիվ հիթերի հեղինակ Սոսի Խանիկյանը: Նշենք, որ Սոսին Սևան Խանաղյանի հայտնի «Արցախ» հայտնի երգի խոսքերի հեղինակն է:

Սոսիի մայրիկը հաճախ է դստերը նվիրված գրառումներ անում:  Սոսիի ծննդյան առիթով մայրը դստեր լուսանկարն էր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և գրառում արել, որն անհնար էր կարդալ առանց հուզվելու:

«Ծնունդդ շնորհավոր, արև աղջիկս, լուսավորս, ամեն օր աղոթում եմ քեզ համար, քո հոգու համար և հավատում եմ,որ Տիրոջ արքայության ու լույսերի մեջ ես:Տերը գթա, հանդիպենք ու էլ երբեք չբաժանվենք », – լուսանկարին կից գրել էր Սոսիի մայրիկը:

Ինչ վերաբերում է Արմեն Գրիգորյանին, հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Երեւանի աընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ եւ նա կորցրեց գիտակցությունը՝ ընկնելով աթոռից: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացավ:

Պրոդյուսերը մայիսի 17–ից գտնվում էր կալանքի տակ։  Նշենք, որ Արմեն Գրիգորյանը քաղաքական ընդդիմադիր հայացքներ ուներ: Նա ակտիվ կերպով քննադատում էր գործող իշխանությանը:

Հիշեցնեն, որ երեկ  Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել նրա հոգեհանգստի արարողությունը:Այսօր նրա հուղարկավորությունն էր:

 

Մեկնաբանություն

Որոնում