Պարզվում է՝ Անի Երանյանի մայրը և խորթ մայրը մտերիմ ընկերուհիներ են, ավելին՝ միասին մեկնում եմ հանգստանալու (տեսանյութ)

  • Jul 18, 2022

Անի Երանյանը վերջերս երկրորդ անգամ Մհեր Բաղդասարյանին հարցազրույց է տվել «Տետ ա տետ» հաղորդման շրջանակներում։ Նա հաղորդման շրջանակներում խոսել է նաև ծնողների ամուսնալուծության մասին։ Դերասանուհու խոսքով՝ հենց իր մայրիկի ջանքերի շնորհիվ է, որ իրեն հաջողվել է հոր երկրորդ ընտանիքի հետ այդքան ջերմ հարաբերություններ ունենալ։

Ըստ Անիի՝ մայրը և խորթ մայրն այնքան ջերմ են շփվում, որ նույնիսկ միասին մեկնում են իրենց հանգիստը վայելելու։ Դերասանուհին նշել է նաև, որ հենց իր մայրն է իրեն տեղեկացրել, որ շուտով հայրը ևս մեկ երեխա է ունենալու։ Անին անկեղծացել է՝ նշելով, որ բոլորը վախենում էին իրեն այդ մասին հայտնել, սակայն մորը դա հաջողվել էր անել շատ նրբանկատորեն, թեպետ  ինքը նաև վախենում էր, որ կարող է  նախկինի պես չվայելել իր հայրիկի սերը։

«Միայն մայրիկիս շնորհքն է, որ մենք բոլորս այսքան ջերմ հարաբերություններ ունենք։ Ախպորս համար ուղղակի խելագարվում եմ։ Ես գիտեմ, որ ունեմ նրան։ Իմ մաման ու հորս կինն էլ շատ լավ հարաբերություններ ունեն, էս վերջերս երկուսին ուղարկել էի հանգստանալու, ամեն օր պետք է պարտադիր խոսեն, կիսվեն: Էլի եմ ասում, որ դա իմ մամային շնորհքն է, ամեն մեկը չի կարող նման բան անել։ Իմ Կառային դա հաջողվել է, պապայիս ընտանիքին էլ եմ դա ասում, որ եթե մամաս այսպիսին չլիներ, այսքան ջերմ չէինք լինի»։

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ համացանցում քննարկվում է դերասանուհի Անի Երանյանի և հաղորդավար, լրագրող Մհեր Բաղդասարյանի հավանական սիրավեպը։ Հաղորդման ժամանակ Անին խոսել է իր և Մհերի սիրավեպի լուրերի մասին։ Նա նշել է, որ որևէ մեկը չգիտի՝ ինչ է իրականում կատարվում, տարբեր վարկածներ են քննարկում։ Դրան ի պատասխան՝ Մհերը նշել է, որ ինքն էլ չի հասկանում, թե ինչ է կատարվում, սակայն ընթացքն իրեն դուր է գալիս։Մհերը նաև հարցրել է, թե ինչպե՞ս Անին կմեկնաբանի այն ամենը, ինչ մարդիկ տեսնում են լուսանկարներում և տեսանյութերում։

Անին կատակելով պատասխանել է, որ չի ցանկանում խոսել իր անձնականի մասին, ինչին ի պատասխան լրագրողը հետաքրքրվել է՝ արդյո՞ք Անին լավ և երջանիկ է, դերասանուհին դրական պատասխան է տվել։ Մհերը նաև հավելել է, որ այս շփման մեջ ստանում է դրական էմոցիաներ, որոնց կարիքն իսկապես ուներ․ «Ցանկացած մարդ քո կողքին պետք է երջանիկ լինի, այլ ձևով չի կարող լինել, քանի որ դու շատ լավ մարդ ես»։ Անին շոյվել էր Մհերի մտքերից և նշել հետևյալը․ «Թշերդ պոկում եմ»։

Հավելենք, որ Անին վերջին շրջանում կերպարանափոխվել է: Մի շրջան Անին ներկայանում էր միայն «տղայական» կերպարով: Նա չէր շպարվում, իսկ կարճ սանրվածքը բացատրում էր այն հանգամանքով, որ սկզբնական շրջանում մազերը վնասել էին, ապա նաեւ դերն էր պահանջել նման սանրվածք: Դերասանուհին նաեւ չէր թաքցնում, որ ուներ նյարդային խնդիրներ, ավելին՝ դեղահաբեր էր օգտագործում:

Հավելենք նաեւ, որ Անին նաեւ չի թացնում իր քաղաքական ընդդիմադիր հայացքները: Նա պարբերաբար սկանդալային գրառումներ է անում: Վերջերս կիսվել էր Նիկոլ Փաշինյանի  մասին նյութով, ապա գրել հետեւյալը. «Ուզում եմ սրա ձենը էլ չլսեմ։Բայց դուք՝ նիկոլականներ, ուշադիր լսեք։ Բացի լսելուց մի հատ էլ ընկալեք, եթե մի քիչ տեղ մնացել ա չլվացած»։Իսկ ավելի վաղ Անին ևս մեկ գրառում էր կատարել՝ նշելով հետևյալը․«Եթե չես կարողանում պոկվել աթոռից, աթոռը հետդ պոկի տար»։

Անին մի շրջան նաեւ ռոմանտիկ գրառումներով էր հանդես գալիս: Տպավորություն էր, որ դերասանուհին սիրահարված էր, այն էլ՝ անպատասխան սիրով:

Մեկնաբանություն

Որոնում