Լիլիթ Հովհաննիսյանի չինական տարբերակներն են․ Մհեր Բաղդասարյանը՝ Սոնա Եսայանի և Օկսի Ավդալյանի մասին (տեսանյութ)

  • Jul 19, 2022

Համացանցում հայտնվել է «Օձի լեզու» հաղորդման հերթական թողարկումը, որի ժամանակ Մհեր Բաղդասարյանը և Արա Ղազարյանը քննարկում են այն ամենը, ինչ հետաքրքրում է իրենց։

Այս անգամ նրանց դիտակետում էր հայտնվել Լիլիթ Հովհաննիսյանը իր նոր՝  «Изгнанная» տեսահոլովակով։ Մհերի խոսքով՝  ինքը սպասում էր երգչուհու վերադարձին, քանի որ միշտ էլ գեղեցկության կարիք կա։

Հաղորդավարը բավական ջերմ էր արտահայտվել Լիլիթի մասին՝ նշելով, որ միայն կարելի է  հիանալ, թե որքան է երգչուհու ամուսինը՝ Վահրամ Պետրոսյանը, սատարում նրան։ Ըստ Մհերի՝ Լիլիթը հրաշալի պրոդյուսերական նախագիծ է։

Մհերը նաև կարծիք է հայտնել, որ երգչուհու համար բեկումնային փուլ է, քանի որ կամ նրան հաջողվելու է կրկին գրավել լսարանին, կամ նա բաց է թողնելու իր հնարավորությունը։ Մհերը նաև կարծիք է հայտնել, որ համացանցում հայտնվել են Լիլիթի չինական տարբերակները․ հաղորդավարի խոսքին զուգահեռ կադրեր են հայտնվել Օկսի Ավդալյանի և Սոնա Եսայանի տեսահոլովակներից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Starnews-ը գրել էր, որ Օկսին իր «Ասա-խոսա»   տեսահոլովակի միջոցով կրկնօրինակում է Լիլիթ Հովհաննիսյանին:

Գունավոր կեղծամներ, որոնք Լիլիթը կրում էր հղիության ընթացքում, ոճի, մասնավորապես՝ Լիլիթի հայտնի կոմբինիզոնի կրկնօրինակում…

Լիլիթի պես, Օկսին էլ էր նախընտրել տեսահոլովակը նկարահանել արտերկրում, չմոռանանք, որ մի շրջան Լիլիթի գրեթե բոլոր տեսահոլովակները Հայաստանից դուրս էին նկարահանվում:

Մեկնաբանություն

Որոնում