Աննա Հարությունյանը Միքայել Պողոսյանից բաժանվելուց հետո համարձակ լուսանկար է հրապարակել․ նրան այսպիսին չէիք տեսել (տեսանյութ)

  • Jul 19, 2022

Դերասանուհի Աննա Հարությունյանն իր հանգիստն էր վայելում Մոնտենեգրոյում։ Նա պարբերաբար հրապարակումներ էր անում՝ մանրամասներ ներկայացնելով իր ժամանցից։

Մեր աչքից չի վրիպել, որ Աննան բավական համարձակ հրապարակում է արել։ Նշենք, որ ամիսներ առաջ, երբ Աննան դեռ հանդիպում էր դերասան Միքայել Պողոսյանի հետ, նրա էջում հնարավոր չէր գտնել լողազգեստով լուսանկարներ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Աննան շարունակում է Միքայել Պողոսյանից բաժանվելուց հետո սիրային հրապարակումներ անել: Հավելենք, որ վերջին շրջանում Աննան պարբերաբար գրառումների, լուսանկարների, տեսանյութերի միջոցով ակնարկում է, որ սիրահարված է:

Աննան նաեւ անդադար խոսում է այն մասին, որ նոր կյանք է սկսել: Վերջերս նա ինստագրամյան սթորի էր հրապարակել, որին կից գրել էր. «Վերածնվեցի»: Հիշեցնենք, որ երկար տարիներ համացանցում քննարկվում էր Աննա Հարությունյանի և Միքայել Պողոսյանի  սիրավեպը:

Այս առիթով Աննան ոչինչ չէր մեկնաբանում, սակայն նրան և Միքայել Պողոսյանին հաճախ կարելի էր տեսնել միասին: Հավելենք, որ արդեն ամիսներ է, ինչ նրանք բաժանվել են, մասնավոր զրույցներում դերասանուհին չի հերքում այդ տեղեկությունը։

Մեկնաբանություն

Որոնում