Տեսեք՝ որքան սիրահարված են․․․ Լևոն Արոնյանը և սիրելին նոր և սիրառատ լուսանկարներ են հրապարակել (տեսանյութ)

  • Jul 20, 2022

Հայաստանի նախկին առաջատար գրոսմայստեր, Աշխարհի գավաթակիր, ներկայումս ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը  վերջերս հերթական հաղթանակն է նշել։ Նա մասնակցել է FTX Road to Miami մրցարշավին և հաղթանակ է գրանցել։

Հաղթանակից հետո Լևոնն իր սիրելիի  և շան հետ լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ տոնում է իր հաղթանակն իր սիրելիների հետ։

Լևոնի սիրելին՝ Անիտան, նույնպես ջերմ լուսանկարներ է հրապարակել, որոնց կից նշել է, որ դրանք արվել են Երևանում։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Լևոն Արոնյանը «Կերպարից դուրս» հաղորդաշարի հյուրն էր։ Նա խոսել էր նաև իր հանգուցյալ կնոջ՝ Արիանա Կաոլիի մասին՝ նշելով, որ ամեն ինչ արել էին, որպեսզի փրկեին նրան:

«Երբ կյանքումդ ունենում ես մեծ սեր և դա ունենում ես երկար տարիներ, դառնում ես մի մասնիկը տվյալ մարդու: Այդ կորստի ցավը և մտքերը կարող են կամ մարդուն չարացնել, կամ էլ կարող ես մտածել, որ իրավունք չունես քո կյանքի իդեալներին փոխել: Մեծ հույսեր ունեի, որ Արիանան կլավանա, մեր ընտանիքները մեծ ջանքեր էին գործադրում, սակայն չստացվեց, պետք է ընդունենք կյանքը»:

Ըստ Արոնյանի՝ ներկայիս սիրելիի հետ մինչ այդ ծանոթ չի եղել.

«Շատ մութ ժամանակ էր իմ կյանքում, պահի տակ մարդը կարող է սիրահարվել իր վշտին: Ես այն մարդն եմ, ով ուզում է սեր տալ և սեր վերցնել, ես պարզ մարդ եմ: Երբ ծանոթացա Անիի հետ, մենք պարզապես նամակագրության մեջ էինք, չէինք տեսել միմյանց, զգացի, որ իր մեջ էլ կա սեր և ջերմություն, հասկացա, որ նա այն մարդն է, ում ցանկանում եմ տեսնել իմ կողքին: Նրանից ստանում են այն ջերմությունը և խորությունը, հոգևոր լույսը, որն ինձ համար կարևոր է»:

Հավելենք, որ Արիանա Կաոլին մահացել է ավտովթարի հետևանքով:

Մեկնաբանություն

Որոնում