Չեմ հավատում․․․ Դժբախտություն Մենչի կյանքում․ տեսեք՝ ում է նա կորցրել (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 20, 2022

Պրոդյուսեր, հումորիստ Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, այս օրերին Երևանում է։ Նա ցավալի լուրով է կիսվել՝ նշելով, որ կորցրել է մտերիմ ընկերներից մեկին։ Մենչը լուսանկարներ է հրապարակել, իսկ դրանց կից գրել է հետևյալը․

«10 օրից մեր թիմով պետք է թռնեինք Հունաստան` մեր ամենամյա, հերթական հանգստին։ Բայց էլի պակասեցինք։ Հով ջան,  ախպեր ջան, իրար հետ կյանք ենք ապրել։ Աստված հոգիդ լուսավորի։ Չեմ հավատում, Հով»։

Նշենք, որ տվյալ արխիվային լուսանկարում նաև Հայկոն է, ով նույնպես Մենչի ընկերախմբից էր։ Պրոդյուսերը հաճախ է խոսում Հայկոյի մասին՝ նշելով, որ նա իր մտերիմ ընկերներից մեկն էր։ Նա շատ ծանր է տարել Հայկոյի կորուստը։

Ավելի վաղ նա Հայկոյի հետ արխիվային լուսանկար էր հրապարակել՝ դրանց կից գրելով հետևյալը․ «Արդեն 15 տարի է՝ ունենք ավանդույթ ամեն տարի 10 օր ընկերներով հանգստանալ աշխարհի տարբեր տեղերում: Այս տարի մեկով պակաս ենք լինելու: Բայց միայն ֆիզիկապես ես պակասելու, Հայկո, վստահ էղի, որ բոլորիս մտքերում ես լինելու»:

Հիշեցնենք, որ Հայկոյի մահից հետո Մենչը նշել էր, որ վերջինս, կարծես, զգար իր մահը։ ԱՄՆ-ում հեռարձակվող «Հորիզոն» հեռուստաընկերության՝ Հայկոյին նվիրված հատուկ թողարկման ընթացքում Մենչը խոսել էր իրենց վերջին հանդիպումից.

«Այդ վերջին 10 օրերը երկար կմնան իմ մտքում: Շատ բաներից ենք խոսել: Հայկոն տեսակով խոսացող չէր, ուրախ բաներից էր միշտ խոսում, սակայն վերջին անգամ ասում էր բաներ, որ հիմա եմ հասկանում իմաստը, նա ասում էր բաներ, որ իրեն սազական չէին, իր բնավորությանը հատուկ չէին: Մինչ այդ չէր ասել երբեք նման բաներ… Հիմա եմ հասկանում, որ, երեւի, մարդիկ ինչ-որ բաներ զգում են, դրան բացատրություն չկա…»,-նշել էր Մենչը:

Հիշեցնենք, որ Հայկոն մահացել է նախորդ տարվա սեպտեմբերի 29-ին: Հավելենք նաև, որ օգոստոսի 25-ին՝ Հայկոյի ծննդյան օրը, նրա ընկերները երգչհին նվիրված համերգ են կազմակերպել, որը կրում է «Սիրո հավերժ երգիչ» անունը։

 

Մեկնաբանություն

Որոնում