Սովորիր բաց թողնել․․․ Ի՞նչ է ակնարկում Մանո Գրիգորյանը, նրա և Սարգիս Գրիգորյանի կյանքում խնդիրներ կա՞ն (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 20, 2022

Պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել։ Դրան կից նա գրել է հետևյալը․ «Սովորիր բաց թողնել․․․ Դա է երջանկության գաղտնիքը»։ Մանոն չի մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված իր խորհրդավոր գրառումը։

Հավելենք, որ գրեթե 2 տարի ԱՄՆ-ում բնակվող Մանոն բավական ակտիվ է ինստագրամյան իր էջում։ Մեկ անգամ նա հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ընթացքում նրան բազմաթիվ հարցեր էին ուղղել՝ ԱՄՆ տեղափոխվելու և ամերիկյան կյանքի մասին:

Հետևորդներից մեկի այն հարցին՝ ի՞նչն էր պատճառը, որ դերասանուհին իր ընտանիքով տեղափոխվեց ԱՄՆ, Մանոն պատասխանել էր․ «Խորը հարց է: Ես կորցրեցի այն, ինչին հավատում էի»:

Հիշեցնենք, որ womannews.am-ի հետ զրույցում խոսելով ԱՄՆ տեղափոխվելու և հետագայում Հայաստան վերադառնալու մասին՝ Մանոն ասել էր.

«Յուրաքանչյուր փոփոխություն, որ տեղի է ունենում իմ կյանքում՝ կլինի դա դրական, թե բացասական, ես այդ ամենին նայում եմ որպես փորձություն, որպես ինչ-որ նոր բանի սկիզբ։ Կարող եմ ասել, որ մեր տեղափոխությունն ինձ համար, այսպես ասած, կյանքի մարտահրավեր էր, որտեղ ես կկարողանայի ցույց տալ, թե ինչպես եմ կարողանում դրսևորել ինձ այս նոր միջավայրում։

Հուսամ, որ մենք բոլորս մի օր կհասկանանք, որ այսքան ցավերից ու տառապանքներից հետո յուրաքանչյուրս պետք է նայենք մեր ներսը և մեր ներսը լցնենք միայն լույսով ու բարությամբ, որովհետև մի շարք խնդիրների պատճառը հենց մեկս մյուսին փնովելն է ու լավը չտեսնելը:

Չեմ կարող պատասխանել՝ կվերադանա՞նք, թե՞ ոչ, որովհետև ապրում եմ այսօր ու հիմա ու երբեք չեմ ասում՝ երբեք։ Այսօր ԱՄՆ-ում եմ, բայց կար մի ժամանակ, որ ասում էի՝ ես Հայաստանը, իմ հայրենիքը չեմ լքի։ Դրա համար կյանքից դասեր քաղելով՝ այլևս չեմ ասում՝ երբեք։

Կյանքիս նպատակն է լինել երջանիկ և ապահովել իմ ընտանիքի երջանկությունը՝ կլինի դա Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, թե ինչ-որ հեռու մի տեղ, ժամանակը ցույց կտա։ Ես ուզում եմ լինել երջանիկ իմ ընտանիքում և կարծում եմ, որ այս աշխարհում ոչ ոք իրավունք չունի ասել, թե որն է երջանկությունը, և որտեղ ես պետք է այն փնտրեմ։ Ընդհանրապես, մարդիկ չեն տանում և չեն կարողանում ընդունել, որ դիմացինը երջանիկ է։

Այն մարդիկ, ովքեր հաջողակ են և առաջ են գնում, նրանց միշտ քարկոծում են, փնովում են, փորձում են ինչ-որ վատ, կեղտոտ մեկնաբանություններով արդարացնել իրենց չար մտքերը»։

Մեկնաբանություն

Որոնում