Հայկոյի մահից հետո ինչ երազ էր տեսել Էրիկը․ ինչ խորհրդավոր բան էր ասել նրան Հայկոն (տեսանյութ)

  • Jul 20, 2022

Երգիչ Էրիկը Հայկոյի մտերիմ ընկերներից մեկն էր։ Չնայած տարիքային տարբերությանը՝ դա նրանց մտերմությանը չէր խանգարում։ Էրիկը նույնիսկ իր ծնունդը մտերիմ ընկերների հետ նախընտրել էր Հայկոյի ստուդիայում անցկացնել։

Երգիչը նախքան Հայկոյի մահը,  գրեթե միշտ մասնակցում էր նրա մենահամերգներին Ըստ Էրիկի՝ ինքը միայն ներկա չէր վերջին մենահամերգին, ինչից հետո Հայկոյից նամակ էր ստացել հետևյալ բովանդակությամբ․ «Ախպերս, վերջ, էս մի անգամն է, առանց քեզ՝ էլ ոչ մի համերգ»։ Այս մասին  երգիչը պատմել է Bravo.am-ի հետ զրույցում։

Նա նաև խոսել էր այն մասին, թե որքան անսպասելի էր սիրելի ընկերոջ կորուստը։ Էրիկի խոսքով՝ ինքը նույնիսկ երազ էր տեսել․

«Հիվանդանոցի բակը դարձել էր յուրահատուկ հավաքատեղի։ Մեծ հույսեր ունեինք, այսպիսի անիրական ավարտի ոչ ոք չէր սպասում։ Երազ էի տեսել. եկավ, ուժեղ գրկեց, հարցրի՝ ո՞նց է, ասաց՝ է՜, ոնց պիտի լինի: Հասկացա, որ ինքն էլ չի համակերպվել այն մտքի հետ, որ բոլորիս հանդեպ լավ բան չի արել։ Մեր կյանքում ուժ տվողները շատ քիչ են, ես այդ ուժ տվողին եմ կորցրել։ Իր հոգեհանգստի օրը եկեղեցում կանգնած նայում էի շուրջս ու հասկացա, որ իմ կյանքի կարեւոր մարդկանց ճանաչում եմ հենց Հայկոյի շնորհիվ, ինչի համար շնորհակալ եմ ու պարտական մինչեւ կյանքիս վերջ։ Որպես երգիչ՝ խոստանում եմ, որ Հայկոյի երաժշտությունը միշտ ապրելու ու հնչելու է այնպես, ինչպես ինքն է ուզել։ Քանի ես կամ, այն, ինձնից կախված ամեն ինչ անելու եմ»:

Հիշեցնենք, որ Հայկոն մահացել է նախորդ տարվա սեպտեմբերի 29-ին: Հավելենք նաև, որ օգոստոսի 25-ին՝ Հայկոյի ծննդյան օրը, նրա ընկերները երգչհին նվիրված համերգ են կազմակերպել, որը կրում է «Սիրո հավերժ երգիչ» անունը։

Հիշեցնենք նաև, որ վերջերս Հայկոյի եղբայրը՝ Վահեն, հարցազրույց էր տվել, որտեղ նրան հարց էր հնչել, թե ինչ կաներ, եթե հանդիպեր Հայկոյին։Նա պատասխանել էր հետևյալ ձևով․ «Ամուր կգրկեի ու կասեի` շատ եմ կարոտել.…»:

 

Մեկնաբանություն

Որոնում