Ինչ անակնկալներ են սպասվում Արկադի Դումիկյանի՝ Հայաստանում կայանալիք առաջին և աննախադեպ մեծ մենահամերգի ժամանակ (լուսանկարներ)

  • Jul 21, 2022

Արդեն տևական ժամանակ, ինչ հայտնի է դարձել, որ սիրված երգիչ Արկադի Դումիկյանը սեպտեմբերի 18-ին հայրենիքում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մեծ համերգով է հանդես գալու: Թերևս, նման մասշտաբի մենահամերգով երգիչը Հայաստանում դեռ հանդես չէր եկել․ սա առաջինն է։

Ռուսաստանաբնակ արտիստը Հայաստանում հաճախ է լինում, ինչ խոսք, նրա երգերն այսօր ամենամասսայականն են, սակայն նման մեծ համերգ ունենալու համար նախապատրաստական աշխատանքներ էին հարկավոր:

Նշենք, որ նախքան այս համերգն Արկադի Դումիկյանքը մեծ մենահամերգով էր հանդել եկել Մոսկվայում։ Համերգից ստացած լիցքերն այնքան շատ էին, որ երգչի որոշումը միանշանակ էր՝ հաջորդ մասշտաբային համերգը տեղի է ունենալու հենց Հայաստանում։

Լինելով հիմնականում ռուսալեզու երգիչ՝ նրա երգերը հաշված օրերի ընթացքում հիթ են դառնում հայրենիքում։ Իր երգերի մասսայականացման մասին արտիստը համեստաբար նշում է, որ գաղտնիք կամ հատուկ բանաձև չունի, պարզապես ինքը սիրում է իր աշխատանքը և այն մարդկանց, ովքեր լսում են իրեն։
Ի դեպ, այս օրերին Երևանում ամենահաճախ հնչող երգը, թերևս, «Սարերով ձորերովն» է, որին հաջողվեց ընդամենը 2 ամսում 8.5 միլիոն դիտում գրանցել և դառնալ ամենասիրված հիթերից մեկը ոչ միայն Արկադի Դումիկյանի կատարմամբ, այլ, առհասարակ, հայկական երգարվեստում։

Այս և մյուս երգերը կենդանի կատարմամբ լսելու պահանջն էլ դրդում են մարդկանց այդքան արագ սպառել սեպտեմբերի 18-ին կայանալիք մենահամերգի տոմսերը։

Համերգի օրը հայտարարելու պահից սկսած՝ դրանք սպառվում են կայծակնային արագությամբ։

Հավելենք, որ այս մենահամերգն աննախադեպ է ոչ միայն այն բանով, որ երգչի համար նման մասշտաբով առաջինն է, այլև ծրագրի հագեցվածությամբ, ձայնային հնչեղության որակով, անակնկալներով և սիրված զուգերգերով։
Նախքան Արկադի Դումիկյանի համերգին ներկա գտնվելը, առաջարկում ենք դիտել նրա մոսկովյան մեծ մենահամերգը, որպեսզի պարզ լինի, թե ինչ մթնոլորտում են անցկացվում վերջին տարիներին Հայաստանի և դրա սահմաններից դուրս ամենապահանջված հայ արտիստներից մեկի համերգները։

Հիշեցնենք, որ Արկադի Դումիկյանը սկսել է իր աստղային ճանապարհը 2015 թ.- ին, և մինչ օրս, իրավամբ համարվում է հայկական էստրադայի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։ Նա չի վախենում տարբեր ժանրերային փորձարկումներից, նա «հիթային հոտառություն» ունի, և դրա գնահատականը` իրեն լսողների մեծագույն սերն է։

Հեղինակ՝ Արմեն Սարգսյան

 

 

Մեկնաբանություն

Որոնում