Էմմա Մանուկյանը հղի՞ է. համացանցում լուսանկար է հայտնվել (տեսանյութ)

  • Jul 21, 2022

Էմմա Մանուկյանն ինստագրամյան սթորի է    հրապարակել, որում նկատելի է նրա փորիկը: Դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք այս կադրերն արվել են նախագծերից մեկի շրջանակներում, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ Էմման ամուսնացած է դերասան Վիլեն Սարգսյանի հետ: Նրանք դուստր ունեն: Մեկ առիթով Էմման նշել է, որ անպայման մայրանալու է եւս մեկ անգամ, սակայն դա պլանավորելն իր համար ծիծաղելի է:

Հավելենք, որ դերասանուհին համարվում է հայկական շոու բիզնեսի ամենահամարձակ դերասանուհիներից: Նա առաջիններից էր, ով համարձակվել էր սերիալում համբույրի եւ բաց տեսարաններում նկարահանվել:Նա չի խուսափում համարձակ կերպարով հանդես գալուց: Դերասանուհին իր հարցազրույցներում մշտապես խոստովանում է, որ ամուսինը դեմ չէ այդ տեսարաններին:

«Մենք այդ մասին խոսել ենք տարիներ առաջ, երբ ընտանիք ենք կազմել, հիմա մեր կենցաղում նման հարցեր չկան։ Տեսարաններն ընտանեկան խնդիրներ չեն ստեղծել ու չեն ստեղծի, որովհետև ես իմ կողքին ունեմ մի մարդ, որը, բացի այն, որ իմ ասպարեզից է, նաև ինձ շատ լավ է ճանաչում և գիտի` ինչ է ինձ համար իմ աշխատանքը։ Մասնագիտական առումով մենք երբեք չենք սահմանափակում իրար։ Ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին ես պատրաստ եմ յուրաքանչյուր տեսարանի»:

Ի տարբերություն շատ դերասանուհիների՝ Էմման չի վախենում ներկայանալ նաև ոչ խնամված: Եթե ըստ կերպարի նա պետք է ներկայանա անխնամ և ոչ կոկիկ, ապա դերասանուհին գնում է այդ քայլին: Առհասարակ, Էմման այն քիչ հայտնիներից է, ով ոչ միայն արհեստական միջամտություններ չի անում, այլև չի վախենում առանց շպարի ներկայանալուց:

Նա երբեմն նմանատիպ տեսանյութեր է հրապարակում:

Մեկնաբանություն

Որոնում