Սոֆի Դևոյանը՝ առանց դիմահարդարման․ պարզապես չեք ճանաչի նրան (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 21, 2022

Պարուհի, բլոգեր Սոֆի Դևոյանը հրապարակել է ինստագրամյան սթորիներ, որոնցում ներկայացել է առանց դիմահարդարման և ֆիլտրի։ Պարուհին ցանկանում էր իր հետևորդներին ներկայացնել, թե ինչպես է շպարվում, սակայն դա նրան չէր հաջողվել, քանի որ հեռախոսի հետ խնդիրներ էին առաջացել։ Սոֆին նաև շեշտել էր, որ բոլորին թվում է, թե բլոգեր լինելը հեշտ բան է, սակայն իրականում մեծ աշխատանք է դրա հիմքում՝ նկարահանելը, մոնտաժելը, տեքստեր գրելը։

Հավելենք, որ Սոֆի Դևոյան կրտսերը հայկական շոու բիզնեսի այն հայտնիներից է, ով բավական ակտիվ է սոցհարթակներում: Նա գրեթե ամեն օր մանրամասներ է ներկայացնում իր կյանքից: Սոֆին վերջերս սիրելիի հետ Դուբայում էր: Նա անդադար ցույց էր տալիս, թե  ինչպես է անցել իրենց համատեղ հանգիստը:

Նշենք, որ պարուհին ինստագրամյան հարթակում հաճախ է խոսում իր անձնական կյանքից։ Starnews-ն ավելի վաղ արդեն տեղեկացրել էր, որ  Սոֆիի ՝ ԱՄՆ-ում բնակվող ընկերը նրանից մեծ է 17 տարի։ Ամիսներ առաջ  Սոֆին մի քանի ամսով մեկնել էր ԱՄՆ՝ ընկերոջը տեսակցելու։

Պարուհին հաճախ է ինստագրամյան հարթակում հարց ու պատասխաններ կազմակերպում: Հերթական հարց ու պատասխանի ժամանակ համացանցային օգտատերերից մեկը հարց է ուղղել նրանց տարիքային տարբերության մասին։Նրան հարցրել են,թե որն է զույգի համար լավագույն տարիքային տարբերությունը։

Սոֆին նշել է, որ յուրաքանչյուր համար նորմալ է իր ու կողակցի տարիքային տարբերությունը։ «Մերը քիչ չի, բայց ադեկվատ, սիրուն, պարզ հարաբերություններում դա չես էլ նկատում։ Հավես է, որ միշտ բռի մեջ փոքրի պես պահում է։ Կարևորը սիրեք»,-գրել է Սոֆին։

Թեպետ Սոֆին սիրում է սիրելիի մասնակցությամբ տեսանյութեր հրապարակել,  սակայն չի սիրում խոսել, թե նա ով է և ինչով է զբաղվում: Պարուհին գաղտնի է պահում նաև նրա անունը:

Ի դեպ, Սոֆիի շատ հրապարակումներ կարոտի մասին են: Նա չի թաքցնում, որ հեռավորությունը շատ ծանր է տանում: Հավելենք  նաև, ըստ պարուհու՝ հարսանիքի մասին դեռ վաղ է խոսելը:

 

Մեկնաբանություն

Որոնում