Աննա ջան, բավական է բոլորի աչքը մտցնես, որ առանց գիրք կարդալու կյանք չունես (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 21, 2022

Starnews-ը դերասանուհի Աննա Հարությունյանին բազմիցս է անդրադարձել: Աննան դասվում է այն հայտնիների շարքին, ովքեր անդադար ցանկանում են ցույց տալ, որ կյանք չունեն առանց գրքի: Իր կարդացած լինելը ցույց տալու համար նա ոչինչ չի խնայում: Աննան մեկ առիթով երկու գրքի լուսանկար էր հրապարակել՝ նշելով, որ բառիս բուն իմաստով 30 րոպե կարդում է մի գիրք, ապա անցնում է հաջորդին:

Օրերս էլ Աննան օդանավակայանից էր հրապարակում արել՝ նշելով, որ առաջին անգամն է, որ գիրք չի վերցրել իր հետ, սակայն ստիպված է երկար սպասել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Աննան շարունակում է Միքայել Պողոսյանից բաժանվելուց հետո սիրային հրապարակումներ անել: Հավելենք, որ վերջին շրջանում Աննան պարբերաբար գրառումների, լուսանկարների, տեսանյութերի միջոցով ակնարկում է, որ սիրահարված է:

Աննան նաեւ անդադար խոսում է այն մասին, որ նոր կյանք է սկսել: Վերջերս նա ինստագրամյան սթորի էր հրապարակել, որին կից գրել էր. «Վերածնվեցի»: Հիշեցնենք, որ երկար տարիներ համացանցում քննարկվում էր Աննա Հարությունյանի և Միքայել Պողոսյանի  սիրավեպը:

Այս առիթով Աննան ոչինչ չէր մեկնաբանում, սակայն նրան և Միքայել Պողոսյանին հաճախ կարելի էր տեսնել միասին: Հավելենք, որ արդեն ամիսներ է, ինչ նրանք բաժանվել են, մասնավոր զրույցներում դերասանուհին չի հերքում այդ տեղեկությունը։

 

Մեկնաբանություն

Որոնում