Կապշեք, երբ տեսնեք՝ ինչ երիտասարդ տեսք ունի Մարիամ Ալեքսանյանի մայրը և որքան ոճային է նա հագնվում (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 21, 2022

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է իր մայրիկի լուսանկարը։ Դրան կից նա գրել է հետևյալը․ «Մամաաա։ Գժվում եմ»: Հավելենք, որ Մարիամի մայրը շատ երիտասարդ արտաքին ունի, ինչպես նաև կարողանում է ոճային լինել։

Հավելենք, որ Մարիամը բավական ակտիվ  է համացանցում։ Վերջերս դերասանուհին ինստագրամյան հարց ու պատասխան էր կազմակերպել, որի շրջանակներում նրան հարցրել էին՝ արդյո՞ք սիրուց հետո կարողանում են մնալ ընկերներ: Մարիամը պատասխանել էր հետեւյալ ձեւով. «Այո, միանշանակ: Եթե իմ կարծիքն եք հարցնում, ապա այո, ընկերություն լինում է սիրուց հետո»:

Ի դեպ, վերջերս նրան և նախկին սիրելիին՝ Գոռ Համբարձումյանին,  նկատել էին նույն ընկերական հավաքույթի ժամանակ։ Երբ տվյալ օրվանից սթորիներ էին հայտնվել համացանցում, շատերը կարծել էին, որ դերասանները, ովքեր նախկինում նշանադրված են եղել, կրկին միասին են։ Մարիամը հերքել է այդ տեղեկությունները՝ նշելով, որ իրեն և իր ընտանիքին դուր չեն գալիս այդ խոսակցությունները։

Հիշեցնենք, որ Մարիամը վերջերս է կորցրել իր հայրիկին։ Երիտասարդ դերասանուհին շատ ծանր է  տանում հոր մահվան դեպքը։ Նա պարբերաբար լուսանկարներ է հրապարակում և գրառումներ անում կապված հոր հետ։ Թե որն է եղել դերասանուհու հոր մահվան պատճառն առայժմ հայտնի չէ: Հունիսի 1-ի առթիվ Մարիամը կրկին գրառում էր արել և հրապարակել իր մանկության լուսանկարներից։ «Ես միշտ պաշտպանված եմ եղել, իմ Գև»,- գրել էր Մարիամը։

Հավելենք, որ հոր մահից հետո Մարիամը զգալիորեն նիհարել է: Վերջերս նա մեկնել էր Դուբայ, որտեղ էլ նշել էր իր ծնունդը: Ծննդյան օրը դերասանուհին հուզիչ տեսանյութ էր հրապարակել, որում արտասվում էր: Դրան կից նա գրել էր.

«Ամենաուրախն ու ամենատխուրը… Բարև 25»:

Մեկնաբանություն

Որոնում