Մորուքով եւ «ժելեյած» մազերով Սուպեր Սաքոյին քչերն են այսպիսին հիշում. համացանցում լուսանկար է հայտնվել (տեսանյութ)

  • Jul 22, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ այս օրերին համացանցում բուռն քննարկվում է Սուպեր Սաքոյի՝ Երեւանում կազմակերպած անվճար համերգը: Որոշ համացանցային օգտատերեր պնդում են, որ Սոպեր Սաքոն այն կերպարը չէ, ով Երեւանի սրտում պետք է ելույթ ունենար: Իհարկե, քիչ չեն նաեւ նրան սատարողները, ովքեր հիշեցնում են, որ նա միջազգային հիթի կատարողն է:

Մենք էլ մեր հերթին հիշեցնենք, որ Սուպեր Սաքոն նախքան միջազգային հիթն էլ երկար տարիներ է, ինչ մեծ ճանաչում ունի Հայաստանում: Ի դեպ, այս անգամ ներկայացնում ենք նրա արխիվային լուսանկարներից մեկը:

Հավելենք, որ ավելի վաղ տեկացրել էինք, որ ռուսաստանաբնակ Լոլան, ով հայտնի է որպես ինստագրամյան գլամուրային կերպար, լուսանկարներ էր հրապարակել ռեփեր Սուպեր Սաքոյի հետ։ Լոուսանկարներից պարզ էր դառնում, որ նրանց միացնում է ոչ միայն ընկերությունը, ավելին՝ Լոլան լողավազանում արված լուսանկարին կից ավելացրել էր նաև սրտիկ էմոջի։

Հավելենք, որ Լոլան ամուսնալուծված է, երեխա ունի։ Ի դեպ, ժամանակին, նա մտերիմ էր երգչուհի Սյուզի Մելիքյանի հետ, սակայն նրանց մտերմությունը երկար կյանք չունեցավ և ավարտվեց սկանդալային վեճով։ Լոլան ինստագրամյան իր էջում սպառնում էր, որ բացահայտելու է Սյուզիի գաղտնիքները։

Ինչ վերաբերում է Սուպեր Սաքոյին, ապա նա նույնպես ամուսնալուծված է, սակայն չի սիրում խոսել այդ մասին։ Նա, առհասարակ, փակ է պահում անձնական կյանքը։ Հայտնի է, որ ռեփերը երկու երեխա ունի։

Հիշեցնենք նաև, որ Սուպեր Սաքոն մեծ հաջողություն ունի հատկապես զուգերգերի հարցում։ Նրա և Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը միջազգային հիթ է դարձել:Չնայած նման հաջողությանը՝ լուրեր էին պտտվում, որ Սուպեր Սաքոն եւ Սպիտակցի Հայկոն վիճել էին, ընդ որում՝ հենց տվյալ երգի պատճառով:

Տարաձայնությունները, կարծես թե,  այլեւս անցյալում են: Այդ եզրահանգմանն ենք եկել՝ դիտելով երգիչ Սարոյի ինստագրամյան սթորիները, որոնցում նա ներկայացրել էր, թե ինչպես են երգիչները գրկախառնվում:

«Վերջապես այսքան տարի «Մի գնայի» փողերը Սաքոն գռփեց, իսկ հիմա Հայկոյին բերել է թանկանոց Ռոլեքս: 100 հազար դոլար ծախսեցիր էդ փողերից, ապրի իմ ախպեր Սաքոն»,-տեսանյութում նշել էր Սարոն:

Մեկնաբանություն

Որոնում