Օրերս ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր, «Տաշիր Գրուպ»-ի նախագահ Սամվել Կարապետյանի հարսը՝ Լիլիթը, հրապարակել է իր մայրիկի լուսանկարը՝ շնորհավորելով նրամ ծննդյան առիթով: «Իմ թագուհու ծնունդն է, սիրում եմ քեզ, մամ»,-լուսանկարին կից գրել է Լիլիթը:
Հավելենք, որ Լիլիթը բավական ակտիվ է համացանցում: Նա հաճախ է մանրամասներ ներկայացնում իր կյանքից: Համացանցում ակտիվ է նաեւ Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերին:
Նշենք, որ Սամվել Կարապետյանի կինը եւս զբաղվում է բիզնեսով. նա 17 տարի առաջ բացել է Կալուգայի առաջին սպա-սրահը: Դա Սամվել Կարապետյանի նվերն էր՝ կրտսեր որդու ծննդյան կապակցությամբ: Այժմ այն դարձել է «Best» սրահների ցանց, որը գործում է առեւտրի կենտրոնների շրջանակում, ինչպես նաեւ մեծ առաջնակարգ սպա-կենտրոն:
Հավելենք, որ Էթերին համացանցային իր այս ակտիվությամբ նա հստակորեն տարբերվում է շատ պաշտոնյաների կանանցից: Ինստագրամում նա ունի շուրջ 63.300 հետևորդ, որոնց թիվը գնալով ավելանում է:
Նշենք, որ զույգն ունի 3 զավակ՝երկու որդի և մեկ դուստր։ «Իմ երեխաներն ամեն ինչում նման են ինձ։ Ես երբեք չեմ սիրել գիշերային կյանքը, իսկ աշխատանքը, ընդհակառակը, ինձ ոգեշնչել է։ Ես նայում եմ հիմա նրանց՝ նրանք էլ են այդպիսին»,- մի առիթով ասել է Սամվել Կարապետյանը:
Զույգի որդիներն ամուսնացած են: Նրանց ընտրյալներն ազգությամբ հայ և վրացի են՝ Լիլիթն ու Սալոմեն: