Վերջ մեր մեջ, եղա՞վ, Զիրոյան. տեսեք՝ ինչ է պատահել Անի Խաչիկյանին (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 23, 2022

Դերասանուհի Անի Խաչիկյանը հումորային սթորի է հրապարակել: Լուսանկարին կից նա գրել է հետեւյալը. «Եւ ուրեմն…Ով մոտակա մի շաբաթը Եգիպտոսից հետ ա գալու, ինձ մի հատ մանգոյա բերում: Հակառակ դեպքում՝ վերջ մեր մեջ: Եղա՞վ, Զիրոյան»: Նշենք, որ Զիրոյանն այս շրջանում Եգիպտոսում է:

Հավելենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ համացանցում քննարկվում է Հայկ Հովհաննիսյանի և Անի Խաչիկյանի հավանական սիրավեպը։ Օրեր առաջ Հայկն ինստագրամյան իր էջում կադրեր էր հրապարակել, որոնցում  ռոմանտիկ անակնկալ է անում՝ լուսամուտից ծաղիկներ նվիրելով: Տեսանյութի վերջում պարզ է դառնում, որ անակնկալը նախատեսված էր Անի Խաչիկյանի համար:  Թերևս, այս կադրերն արվել են նոր  նախագծի շրջանակներում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում հայտնվել էին նրանց մասնակցությամբ ռոմանտիկ կադրեր: Տեսանյութում նրանք ռոմանտիկ զույգի տպավորություն են թողնում, ովքեր օդապարիկում վայելում են շամպայնը: Թերեւս, այս ձեւով նրանք փորձում են հետաքրքրություն մեծացնել իրենց նկատմամբ:

 

View this post on Instagram

 

Публикация от @yerevanblog

Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ Անի Խաչիկյանն ամուսնալուծված է: Նրա նախկին ամուսինը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին՝ լուսանկարիչ, ռեժիսոր Հայկ Բարսեղյանն է:  Անին եւ Հայկը որդի ունեն: Ըստ դերասանուհու՝ իրենց հաջողվել է բարեկամաբար բաժանվել, չնայած՝ չեն սիրում խոսել բաժանման մասին: Ի դեպ, ամուսնալուծության մասին Անին խոսել էր Liferoom հաղորդման շրջանակներում:

«Մեր հասարակությունը բաժանված կնոջը կա՛մ խղճում է, կա՛մ եթե դու ասում ես՝ չէ, ես լավ եմ, երջանիկ եմ, ասում են՝ հը՜մ, ուրեմն հաստատ տակը մի բան կա»,-ասել է դերասանուհին: «Տարբեր նամակներից կամ անմիջական շփումներից ելնելով՝ հասկացել եմ, որ մարդիկ հիմնականում խղճում են ինձ: Չգիտես՝ ինչ ասես այդ մարդկանց:

Մի՛ խղճացեք ինձ, ուղղակի ընդունեք, որ ես բաժանված եմ, պետք չէ ինձ խղճալ: Չեմ կարող բացատրել, թե ինչքան անհարգալից ու վատ արձագանք է դա»,- անկեղծացել էր Անին:

Հավելենք, որ Անին բավական ակտիվ է համացանցում: Վերջերս նա ինստագրամյան իր էջում հարց ու պատասխաներ էր կազմակերպել:Դրա շրջանակներում դերասանուհուն ամուսնության առաջարկություն էին արել: Նա հումորով էր արձագանքել դրանց. «Էն ամուսնությունների վերաբերյալ կարող եք հերթագրվել, Ձեզ կկանչեն հարցազրույցի»,-կատակել էր Անին:

Մեկնաբանություն

Որոնում